19:00 11.10.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի կազմակերպած, Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված`«Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով առցանց միջոցառմանը։ Անահիտ Ավանեսյանը բացման խոսքում մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, սիրով ողջունում եմ բոլորիդ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված «Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հոգեկան առողջության ոլորտի կարևորությունը հանրային առողջության համատեքստում հիմնականում անտեսվել է, և, հետևաբար, բազմաթիվ քաղաքականություն մշակողներ և հանրային առողջապահության մասնագետներ իրենց ուշադրության կենտրոնում չեն պահել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարևորությունը։ Այժմ եկել է ժամանակը արձանագրելու, որ տարածաշրջանի համար` ընդհանրապես, և Հայաստանի համար` հատկապես, կարևոր է անդրադառնալ հոգեկան առողջության խնդիրներին, որոնք հաճախ մեր բնակչության կյանքի որակի անկման և հաշմանդամության հիմնական պատճառն են:
Հոգեկան առողջությունը առավել կենսական նշանակություն է ձեռք բերում, երբ մարդիկ բախվում են արտակարգ իրավիճակների, ինչպիսիք են` COVID-19 համավարակը կամ զինված հակամարտությունները: 2020 թ. սեպտեմբերին սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով մենք ունեցանք զգալի թվով տեղահանված բնակչություն, զոհեր և վիրավորներ ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինծառայողների շրջանում: Այս ամենը, հիրավի, չէր կարող սթրեսի բարձր մակարդակ չառաջացնել բնակչության շրջանում: Այս ամենը զուգորդվում է COVID-19-ով վարակման և մահացության դեպքերի հետ: Արտակարգ իրավիճակը լարվածության բարձր մակարդակ ավելացրեց հասարակության լայն շերտերի, այդ թվում` բուժաշխատողների վրա՝ մեծացնելով վերջիններիս հոգեսոցիալական աջակցության կարիքը և պատերազմից տուժած համայնքների բնակչության տոկունության բարձրացման անհրաժեշտությունը:
Գլոբալ առումով, հակամարտությունների հետևանքով տուժած տարածաշրջաններում հոգեկան առողջության խնդիրներն առավել ցայտուն են տարածված, քան կարող ենք պատկերացնել: Յուրաքանչյուր հինգերորդ մարդն ապրում է հոգեկան առողջության որևէ խնդրով ՝ թեթև դեպրեսիայից կամ տագնապային խանգարումից մինչև փսիխոզ: Ավելին, 10-ից մեկն ապրում է հոգեկան առողջության միջին կամ ծանր աստիճանի հոգեկան խնդրով. նրանք բոլորը բուժման և խնամքի կարիք ունեն:
Հոգեկան առողջության անկայուն վիճակը հաճախ խաթարում է մարդու աշխատունակությունը, ուստի հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը ոչ միայն հոգեկան առողջության բարելավմանն է ուղղված, այլև այն կարող է մարդու համար գոյատևման խնդիր լինել: Այս տարի առիթ ունեցա ելույթներով հանդես գալու մի շարք բարձրաստիճան հանդիպումների, մասնավորապես` Աթենքում կայացած բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 71-րդ նստաշրջանին, Բելգիայում կայացած Բելգիայի Թագավորության Ն. Մ. Թագուհի Մաթիլդի մասնակցությամբ Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի համաժողովին։
Բոլոր հիշյալ հանդիպումներն առիթ ընձեռեցին ապացուցելու մեր շահագրգռվածությունը հոգեկան առողջության ոլորտի խնդիրները վեր հանելու, դրանց համապատասխան լուծում տալու հարցում` դասելով հոգեկան առողջությունը երկրի առողջապահական ոլորտի առաջնահերթությունների շարքին: Այս կապակցությամբ ցանկանում եմ հայտնել նաև իմ պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի հոգեկան առողջության կոալիցիայի ստեղծմանը և նախագահելու այն։
Կարծում եմ՝ այսօրվա գիտաժողովը նաև լավ հարթակ կծառայի ճգնաժամային արձագանքումից զարգացման ուղին բռնելու և վերջինիս անկյունաքարերը հենց այսօր միասին դնելու համար։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել գիտաժողովի մասնակից ազգային և միջազգային կազմակերպություններին երկրի համար ճգնաժամային ժամանակաշրջանում մեր քաղաքացու կողքին լինելու և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու համար»։
17:30 23.06.2025
«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին«Բավարիան» նոր առաջարկ է արել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին, հայտնում է L’Équipe-ը։ Մյունխենյան ակումբն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» պատրաստ է նրան ևս 2 միլիոն եվրո պարգևավճար տալ։ Գերմանական ակումբի համար 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 62 միլիոն եվրո հրաժարագնի վճարումը խնդիր չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլյամսը […] ...
17:22 23.06.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով […] ...
17:16 23.06.2025
Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […] ...
17:08 23.06.2025
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասինՃապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետ Շիգերու Իշիբայի այցը չեղարկելու մասին։ «Վարչապետ Շիգերու Իշիբայի այցը Նիդերլանդների Հաագա, որը նախատեսված էր հունիսի 24-26-ը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, չեղարկվել է տարբեր հանգամանքների պատճառով»,- ասվում է նախարարության կայքում։ Փոխարենը միջոցառմանը ներկա կլինի ԱԳ նախարար Տակեշի Իվայան։ Այցի չեղարկման ստույգ պատճառները չեն հաղորդվում։ Ավելի […] ...
17:00 23.06.2025
ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումներըԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։ Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, […] ...
16:52 23.06.2025
Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածքՀունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան: ...