14:18 12.10.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի հանդիպման ձևաչափից: Այդ մասին գրում է ТАСС-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ: Այս մասին լրագրողներին հայտնել է Պեսկովը:
«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի հայ-ռուսական հարաբերություններին՝ այստեղ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում: Կլինի զրույց, այնուհետև աշխատանքային ճաշ»,- հավելել է Կրեմլի խոսնակը:
08:22 23.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են08:22 23.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Իսպանիայի և Ամերիկայի գավաթի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև Ֆինալիսիմայի հանդիպումը, ինչպես արդեն նշվել էր, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին։ Ճանաչված լրագրող Գաստոն Էդուլի տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ճշգրիտ օրը և անցկացման վայրը դեռևս չեն հաստատվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի ազգային հավաքականների միջազգային […] ...
08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...
08:05 23.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 23.07.2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականումChampionat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...