Շուն և կատու պահող բոլոր երևանաբնակները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն իրենց կենդանիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+35.09 oC

Շուն և կատու պահող բոլոր երևանաբնակները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն իրենց կենդանիներին

20:57 12.10.2021

Երևանում քանի՞սն են շներն ու կատուները, դրանց քանի՞ տոկոսն է պատվաստված, որքանո՞վ է հասարակությունն անվտանգ թափառող կենդանիների ֆոնին․․․ հարցեր, որոնք առ այսօր պատասխան չունեն։ Մինչդեռ, ըստ ոլորտի գիտակների, ամբողջ Եվրոպայում բոլոր կենդանիները պատվաստված են և ունեն միկրոչիպեր։ Երևանի ավագանին, հենց այս և կարևոր այլ պատճառներից ելնելով, որոշել է․ տանը կամ բակում շուն և կատու պահող բոլոր երևանաբնակները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն իրենց կենդանիներին։

Բացի դրանից` Երևանի ավագանու նոր որոշմամբ պահանջ կներկայացվի կենդանիների անասնաբուժական սպասարկման վերաբերյալ։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի խոսքով՝ գործընթացն ուղղված է քաղաքացիների և կենդանիների անվտանգությանը։

Ըստ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի՝ քաղաքապետարանը կսահմանի խելամիտ ժամկետներ, որպեսզի կենդանիների տերերը կամ խնամողները 2-3 ամսվա ընթացքում կատարեն պարտադիր պահանջը, հակառակ դեպքում ստիպված կլինեն կանոնների խախտման համար վճարել 5000 դրամ տուգանք։ Սակայն նպատակը տուգանելը չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

14:26 24.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

Կառավարության որոշմամբ 2025 թ. ամառային զորակոչի ժամկետը կերկարաձգվի մինչև օգոստոսի 15-ը՝ ամառային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2025 թ. ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հուլիսի […] ...

Սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

14:15 24.07.2025

Սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և Ոստիկանության ծառայողների հետ գնացել են Շիրակի մարզում գտնվող Բ.Ք.-ի կողմից օգտագործվող ամառանոց՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով: Հասնելով հիշյալ ամառանոցի տարածք, Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր […] ...

«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է․ Պեսկով

14:03 24.07.2025

«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է․ Պեսկով

«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն , և՛ Երևանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն համաձայնագիրը», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Ջոկովիչը, Մոդրիչը, Կովաչիչը և Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում

13:50 24.07.2025

Ջոկովիչը, Մոդրիչը, Կովաչիչը և Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում

Սերբ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը, Մադրիդի «Ռեալի» լեգենդ, իսկ այժմ «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում։ Նրանք այցելել են Վելա Ստուպա կղզի, որը գտնվում է Ադրիատիկ ծովի Կորչուլա կղզիների խմբում։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 24-29-ը

13:37 24.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 24-29-ը

Երևանում հուլիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 24-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Ալթայի Հանրապետություն

13:28 24.07.2025

Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Ալթայի Հանրապետություն

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն: Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկովևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության […] ...

BACK_TO_TOP