12:40 08.02.2018
Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. գնահատկան նոր նախագծին. այս թեմայով այսօր ասուլիս էր հրավիրվել Երևանի ակումբներից մեկում:
Ասուլիսին մասնակցում էր նաև Զվարթնոցի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը: Նա խոսել է իր ենթադրություններից, թե ինչու է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը ցանկանում քանդել 1980-ականներին կառուցված շինությունը: Ըստ Թարխանյանի՝ Էռնեկյանը ամենայն հավանականությամբ ցանկանում է վաճառել օդանավակայանների իր բիզնեսը:
«Ռելակացիա են անում իրանց բիզնես ծրագրերը: Մի բնագավառից, մյուս բնագավառը: Եկեք մի կողմի դնենք մեր էմոցիոնալ մտքերն ու հասկանանք՝ ինչպես է վարվում բիզնեսմենը՝ իր խնդիրն է բարձր գնով վաճառել իրեն պատկանող ապրանքը: Այդ ապրանքը ՀՀ-ում օդանավակայանն է, ինչքանո՞վ կարող է վաճառել ինքն այդ օդանավակայանը, մեծ հարցական է, որովհետև ցանկացած մարդ, ով գալու է գնի այդ օդանավակայանը, նայում է, որ կողքը ևս մեկ օդանավակայան կա և գինը, պարզ է, նվազում է: Որպեսզի մաքսիմալ բարձր վաճառի այս օդանավակայանը, անհրաժեշտ է մյուսը քանդել», – ասել է Անահիտ Թարխանյանը:
Ըստ Թարխանյանի՝ ինքը նաև որպես բիզնեսի ներկայացուցիչ է այս եզրակացությանը հանգել:
«Ցանկացած լոգիկայից դուրս է մարդկանց վարվելաձևը, եթե փորձում ես հասկանալ՝ իսկ ինչի՞ եք դուք դա անում, պատասխանը չունենք: Մենք գիտենք, որ սա արժեք է, մենք գիտենք, որ դա հնարավոր է վերանորոգել, մենք գիտենք, որ դա կարող ենք նորից դնել շահագործման, բայց գիտենք նաև, որ նա մնում է պետական: Կա տարբերություն պետականի և մասնավորի մեջ», – ասել է Անահիտ Թարխանյանը՝ հավելելով, որ ինքն այլ բացատրություն չի տեսնում այս ամենի մեջ: Իր գնահատկանը նույնն է.
«Սա նման է այն բարբարոսությանը, որը թալիբներն արեցին՝ քանդելով Բուդդայի հուշարձանը, նման է այն բարբարոսությանը, որը ԻԼԻՊ-ն արեց՝ քանդելով Սիրիայում Պալմիրան, և մենք այսպիսի բարբարոսությա՞մբ ենք ուզում մտնել ԵՄ-ի հետ համագործակցության նոր պայմանագրի մեջ: Դա՞ է Հայաստանի ապագան», – ասավ Զվարթնոցի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը:
Հիշեցնենք, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը e-draft.am կայքում արդեն իսկ քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագիծը։
Նոր պլանով նախատեսվում է նստեցման հատվածի ընդլայնում, վազքուղու վերանորոգում, կառամատույցի վերանորոգում, պարագծի ինտեգրված անվտանգության համակարգ, վառելիքալցավորման կայանի արդիականացում, տեխնիկական սարքավորումների զննում և մի շարք այլ նմանատիպ փոփոխություններ։
Զվարթնոցի հին մասնաշենքի ճակատագրով անհանգստացած ճարտարապետները պնդում են, որ արդիականացման քողի ներքո արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որին կոնցեսիոն կառավարմամբ հանձնվել է օդանավակայանը, նպատակ ունի ամբողջությամբ քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը։
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...