Համաճարակային իրավիճակը բավական լարված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Համաճարակային իրավիճակը բավական լարված է

15:30 13.10.2021

Հանրապետությունում հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի, աշխատողը պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, իսկ եթե պատվաստված չէ, ապա 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանափակումներն ունեն իրենց արդյունավետությունը: Հույս ունենք, որ այս սահմանափակումների արդյունքում կկարողանանք իրավիճակը կառավարելի դարձնել»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ ներկայացնելու պահանջը փոխվի, և ժամկետները վերանայվեն՝ դառնալով 10 կամ 7 օրը մեկ, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս պահին նման քննարկումներ չկան, սակայն չի բացառվում, որ և՛ այդ, և՛ այլ սահմանափակումների հարցը դիտարկվի: Լրագրողի հարցին, թե արդյոք նոր սահմանափակումներ ասելով՝ Ռոմելլա Աբովյանը նկատի ունի ժամանցի վայրեր, հանրային սննդի օբյեկտներ այցելելո՞ւն, ինչը կթույլատրվի պատվաստման կամ թեստավորման բացասական պատասխան ունենալու պարագայում, մասնագետը նշեց, որ կա այդպիսի աշխատանքային փաստաթուղթ, որը դեռ քննարկման փուլում է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:

Խոսելով պահանջների խստացումից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրին Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ գործատուն կկարողանա ազատել աշխատողին Covid-ի պատվաստման սերտիֆիկատ կամ թեստավորման թուղթ չունենալու դեպքում:

«Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման սերտիֆիկատը կամ թեստավորման փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ բաց թողած ժամանակի համար: Այդպես 30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում, գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը: Ասեմ, որ այդ բաց թողած ժամանակահատվածը չի կուտակվելու որպես ամենամյա արձակուրդ և աշխատանքային ստաժ չի համարվելու»,- ասաց Ռուբեն Սարգսյանը:

Նույն կարգավորումները գործելու են հանրային ծառայողների պարագայում: Տիգրան Դադունցի խոսքերով՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում սահմանվել է առանձնահատուկ հիմք հանրային ծառայողների և հանրային պաշտոններ զբաղեցնողների լիազորությունների դադարեցման համար:

«Նման քայլի դիմել ենք՝ միջազգային փորձը հաշվի առնելով: Որպես օրինակ նշեմ, որ վերջերս ԱՄՆ-ում սահմանվեց հանրային ծառայողների հետ կապված նման սահմանափակում, ինչն այժմ փորձում ենք կիրառել մեզ մոտ»,- ասաց Տիգրան Դադունցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

17:22 23.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով […] ...

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

17:16 23.06.2025

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […] ...

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

17:08 23.06.2025

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետ Շիգերու Իշիբայի այցը չեղարկելու մասին։ «Վարչապետ Շիգերու Իշիբայի այցը Նիդերլանդների Հաագա, որը նախատեսված էր հունիսի 24-26-ը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, չեղարկվել է տարբեր հանգամանքների պատճառով»,- ասվում է նախարարության կայքում։ Փոխարենը միջոցառմանը ներկա կլինի ԱԳ նախարար Տակեշի Իվայան։ Այցի չեղարկման ստույգ պատճառները չեն հաղորդվում։ Ավելի […] ...

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

17:00 23.06.2025

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։ Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, […] ...

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

16:52 23.06.2025

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

Հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան: ...

Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025

16:45 23.06.2025

Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները։ Այս մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ. գրանցվել է ոչ-ոքի։ Մամիկոն Ղարիբյանն էլ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Լալիթ Բաբուի հետ։ Հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և այլ մասնակիցների հետ կիսում […] ...

BACK_TO_TOP