ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ գործակցում է «նաև» Ադրբեջանի բանակը ճանաչելու համար. ԱԱԽՔ-ը պարզաբանել է իր խոսքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ գործակցում է «նաև» Ադրբեջանի բանակը ճանաչելու համար. ԱԱԽՔ-ը պարզաբանել է իր խոսքերը

15:52 17.07.2018

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը պարզաբանել է ռուսական «Կոմերսանտում» հրապարակված իր խոսքերը, ըստ որոնց՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնավորվում է նաև նրանով, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները կարողանում են ստանալ նույն գիտելիքները, ինչ ՆԱՏՕ-ի հետ համագործակցող ադրբեջանցիները։

«Իսկ դա, իր հերթին, օգտակար է Արցախյան հակամարտությունում Ադրբեջանին արդյունավետությամբ հակազդելու համար։ Ադրբեջանական սպաները ուսանում են Թուրքիայում (ՆԱՏՕ-ի անդամ-խմբ)։ Մենք ցանկանում ենք հասկանալ այդ կառուցվածքը, հասկանալ, թե ինչպես է աշխատում ադրբեջանական բանակը»,- ըստ «Կոմերսանտի» հարցազրույցի ընթացքում հայտնել էր Գրիգորյանը։

Այսօր ԱԱԽ քարտուղարն իր ֆեյսբուքյանը էջում գրառում է կատարել, ըստ որի՝ «Կոմերսանտի» երեկվա հոդվածում հրապարակվել էր իր խոսքի մի մասը, իսկ այսօր այդ մասը թարմացվել է։

https://www.facebook.com/armengrigoryanSC/posts/827543277451144

Համեմատելով հոդվածի՝ երեկ հրապարակված ու այսօր թարմացված տարբերակները՝ ShantNews.am-ը հայտնաբերեց, որ Արմեն Գրիգորյանի խոսքում ավելացվել է միայն «այդ թվում» արտահայտությունը։

Երեկվա տարբերակ Այսօրվա տարբերակ
« … Հայաստանի համար այս համագործակցության օգուտը նա բացատրում է նրանով, որ հայաստանցի զինվորականները հնարավորություն ունեն ստանալու նույն փորձը, ինչ որ ադրբեջանցիները, որոնք նույնպես ակտիվ կապ են պահում դաշինքի հետ»։ « … Հայաստանի համար այս համագործակցության օգուտը նա բացատրում է այդ թվում նրանով, որ հայաստանցի զինվորականները հնարավորություն ունեն ստանալու նույն փորձը, ինչ որ ադրբեջանցիները, որոնք նույնպես ակտիվ կապ են պահում դաշինքի հետ»։

Դրանից բացի՝ տեքստում ավելացվել է անվտանգության խորդհրդի քարտուղարի ևս մեկ միտք, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին Հայաստանի մասնակցությունը առաջին անգամ չէ, այդպիսի նախադեպեր եղել են նաև 2014 և 2016 թվականներին։ Ինքը՝ Գրիգորյանը, սակայն, իր գրառման մեջ ավելի ուշ ներկայացրել է իր խոսքերի ամբողջական տարբերակը.

«Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող ձևաչափերում` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում: Մենք նաև Աֆղանստանում և Կոսովոյում մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում: Ադրբեջանի ռազմական կարողությունները հասկանալն էլ է կարևոր, քանի որ ադրբեջանցի սպաներն իրենց փորձառությունն են անցնում Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունն Ադրբեջանի բանակի ուսումնասիրությամբ պատճառաբանելը վրդովմունք էր առաջացրել հայկական սոցցանցային տիրույթի մի հատվածում։

Պատճառն այն է, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը ներառում է ոչ միայն զինվորականների ուսուցում, այլև խորհրդատվություն Հայաստանի անվտանգային միջավայրի գնահատման, բարեփոխումների անցկացման, թափանցիկության ու բարեվարքության ամրապնդման, միջազգային խաղաղության հաստատման (խաղաղապահություն) և մի շարք այլ ոլորտներում, որոնք ներկայացվում են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների եռամյա ծրագրերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP