ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով

11:28 14.10.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Երեկ դիմել եմ Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով (դիմումի կարևոր մանրամասներ)

Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը:
Այս հոդվածը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով:
Միանգամից հատուկ նշում եմ, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ:

Բայց սա չի նշանակում, թե պետությունն այս զգայուն ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգված, ծրագրված պետական քաղաքականություն վարելու փոխարեն պետք է միանգամից սկսի գործել Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածներով ու դրանով ավելի բարդացնի վիճակը: Ցանկացած միջոց պետք է անհրաժեշտ ու պիտանի լինի՝ հասնելու համար այն իրավաչափ նպատակին, որը պետությունն իր առջև դրել է:

Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների ու գնալով դրանք խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու:

Նախ, անթույլատրելի էր այս նախագծի ընդունումն ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում՝ առանց լայն հանրային ու մասնագիտական իմաստավորված (meaningful) քննարկումների, այն էլ «կիսատ ժառանգություն 8-րդ գումարման խորհրդարանին չթողնելու» ձևական պատճառաբանությամբ:

ԱԺ-ի քննարկումները միայն ավելի են խորացրել անորոշությունները:

Սկզբունքային առումով անընդունելի և դատապարտելի էր Քրեական օրենսգրքի այս հոդվածի նախագծային փուլում Կառավարության մոտեցումը: Օրինակ՝ անորոշությունների հետ կապված մի շարք պատգամավորների մտահոգություններ փարատելու փոխարեն Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշում է, թե պետք է հույսը դնել պրակտիկայի վրա: Կամ պարզ չէ՝ ԱԺ-ում այդ ինչ վստահությամբ է պնդում արվում, թե ՀՀ դատախազությունը, քննչական մարմինները, փաստաբանները և յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերակել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը։

Ակնհայտ է, որ չկան այս թվացյալ շեմը տարբերելու չափանիշները ոչ միայն քաղաքացիների, այլ հենց դատախազության, քննիչների ու փաստաբանների կամ ցանկացած այլ մեկի համար։ Այն, որ նման չափանիշներ չկան, հաստատում են ԱԺ-ում նախագծի քննարկումները։ Իսկ այն, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն էր, որևէ կերպ չէր նշանակում, թե Կառավարությունը պետք է ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեր, որ հույսը դնում են պրակտիկայի վրա ու ավելորդ շտապողականության փոխարեն չկատարեր իր պարտավորությունը մշակելու ուղեցույցներ, իրականացնելու վերապատրաստումներ և այլն:

Այսինքն՝ թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրն անտեսել են, որ մինչ դատական պրակտիկա ձևավորվի, շատ արագ խնդիրներ են առաջ կոնկրետ մարդկանց ու հենց գործ քննող մարմինների համար, որոնք կարող են ձևախեղել ողջ պրակտիկան:

Հանցակազմի ձևակերպումներն էլ այնպիսն են, որ հանցագործության շեմը էապես նվազեցվել է, քանի որ այն չի պարունակում հանցագործության որևէ հատկանիշ կամ հիմք, որով նման արարքը պետք է դրսևորվի։

Այս մոտեցումներով և պրակտիկայի հույսով շարժվել չի կարելի: Պետք է հիշել, որ խոսքը վերաբերում է իրական կյանքում իրական մարդկանց իրավունքներին։

Չի կարելի, շարժվել այն կանխավարկածով, որ մի քանի հոգի էլ թող ենթարկվի ազատությունից զրկման կամ քրեաիրավական այլ միջամտությունների, ինչ է, թե օրենք մշակելիս և ընդունելիս ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինը պրակտիկ կիրառության կոնկրետություն, նպատակների հստակություն, անգամ քննարկումների որոշակիություն չեն ապահովել։

Հոդվածը, հատկապես խնդրահարույց է դարձնում ծանր վիրավորանքի համար խիստ պատասխանատվություն սահմանող մասը, որը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ:

Այդպիսին, մասնավորապես, համարվում է անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Բայց այս ձևակերպումները սկզբունքային հարցեր են առաջ բերում:
Օրինակ՝ արդյոք հրապարակախոսական գործունեություն են սոցիալական ցանցերում հատկապես վերջին շրջանում հանրության շրջանում լայն տարածում ունեցող տեսաուղերձները (օրինակ` facebook live), տարբեր հանրային քննարկումները և նման այլ քաղաքացիական կամ ընդհանրապես հանրային ակտիվությունը։

Կամ ի՞նչ է քաղաքական գործունեությունը: Արդյո՞ք որևէ կուսակցության անդամ լինելը կամ ինչ-որ կուսակցության որևէ կերպ հարելը կամ, ասենք, 1-2 քաղաքական ակցիայի մասնակցելը քաղաքական գործունեություն է։ Եթե այո, ապա ստացվում է, որ կուսակցության անդամ դառնալն ինքնին քաղաքացիներից պաշտպանություն է այն էլ քրեաիրավական գործիքներով ու ծանրացնող (որակյալ) հանցակազմով։ Սա էլ հակասելու է ժողովրդավարության հիմքերին։

Ի՞նչ է հասարակական գործունեությունը։ Բացարձակ անպատասխան հարց է․ ո՞վ է հասարակական գործունեություն իրականացնում՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ մարդիկ իրենց իսկ նախաձեռնությամբ իրենց հենց համարում են հասարակական գործիչ։
Ստացվելու է, եթե մարդն ուզում է քրեաիրավական պաշտպանություն ու այն էլ ծանրացնող հանգամանքներով հոդվածով, ապա պետք է դառնա, օրինակ, կուսակցության անդամ կամ ինքն իրեն հռչակի հրապարակախոս կամ հասարակական գործիչ:
Քանի որ 137.1-րդ հոդվածի 1-ին մասից բացի, մնացած մասերը հանրային հետապնդման գործեր են, ապա ստացվում է, որ Քրեական օրենսգրքի այս հոդվածով պատժելի արարքների դեմ պայքարի նպատակով Ոստիկանությունը պետք է տոտալ ուսումնասիրի սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Youtube և այլն) բոլոր տեսակի լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները, հրապարակումները, դրանց հազարավոր մեկնաբանությունները:

Այս ամեն ինչին պետք է ավելացնել կեղծ օգտատերերի ու նրանց մեկնաբանությունների հազարավոր քանակները, դրանք իրական օգտատերերից տարբերակելը: Պետք է հաշվի առնել նաև արտերկրից, օրինակ, սփյուռքից գրառումները:
Հակառակ պարագայում՝ չի ապահովվի օրենքի լիարժեք կիրառություն ու հետևաբար՝ իրավունքի գերակայություն, չի ապահովվի հանցավորության դեմ արդյունավետ պայքար: Կիմաստազրկվի օրենսդրական նախաձեռնությունն ինքնին և հայհոյանքն ու ատելությունը կշարունակեն մնալ մեր հանրային տիրույթում:

Բայց այս ամենը հարցեր են առաջ բերում, թե, օրինակ, այս ամենի համար ինչ կարողություններ ունեն իրավապահ մարմինները, դատարանները:

Ասենք, ի՞նչ անի Ոստիկանությունը կամ քրեական հետապնդման մարմինը, եթե քաղաքացին կոնկրետ անձի հայհոյանք կամ վիրավորանք է գրում օտար լեզվով (ասենք, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն կամ լեհերեն):

Ինչպե՞ս է, օրինակ, Ոստիկանությունը կամ որևէ այլ մարմին այս ամենը ենթարկելու ուսումնասիրության ու ամենակարևորը՝ արդյոք Ոստիկանությունը կամ այդ մարմինն ունի այս ամենի մասնագիտական կարողությունները, արդյոք նրանք ունեն այլ լեզուներով հայհոյանքների ու վիրավորանքների մեկնաբանությունների կանոններ: Քիչ չեն դեպքերը, երբ օտար լեզվով վիրավորանքը այսպիսին չէ հայերենում ու հակառակը, տարբեր է համատեքստը և այլն:

Ստացվում է՝ եթե, ասենք, Ոստիկանությունը լիարժեք չարձագանքի ողջ նշվածին, ապա գործ ենք ունենալու Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի ոչ բոլորի նկատմամբ կիրառության, հետևաբար՝ հատվածական, խտրական մոտեցմամբ կիրառության հետ:
Պետությունն ինքն է մտել այդ ծանր բեռի տակ ու մարդկանց մի մասին չի կարողանալու բացատրել, թե ինչու է միջամտություններ իրականացնում հենց իրենց իրավունքների նկատմամբ ու հայհոյանք, ծանր վիրավորանք հրապարակային գրող մյուս մարդկանց նկատմամբ՝ ոչ: Եվ դա կոնկրետ գործերով հնարավոր էլ չի լինի արդարացնել պետության ռեսուրսների բացակայությամբ:
Հետևաբար, պետությունն ինքն իրեն, իր իրավապահ ու դատական համակարգերը դարձնում է սեփական անորոշ քայլերի զոհը և տանում է պարտադրված խտրականության:

Պետք է հիշել, որ քրեական արդարադատության ոլորտն ամենից ռիսկայինն է։ Այստեղ են ձերբակալումը, կալանքը, բնակարանի խուզարկությունը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները և այլն։
Դիմումում պրակտիկ կոնկրետ օրինակներով ցույց է տրված հոդվածի բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա:

Ընդ որում, Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի կարճատև կիրառությունն արդեն ցույց է տվել, որ այն տրամաբանությամբ, որ կոչված է պաշտպանելու պաշտոնյաների քաղաքացիներից:

Նույնիսկ պրակտիկայում սկսվել է հենց այդպես էլ ընկալվել:

Այս դիմումով միջնորդել եմ նաև կասեցնել Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»

21:30 25.06.2025

38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը, սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, աֆրիկացիներ Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին հեռացել են Գյումրիի «Շիրակից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը: 38-ամյա Մկոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել 2023 թվականի հուլիսին: Պաշտպանը Գյումրիի թիմում խաղացել էր նաև 2004-2007, 2012-2013, […] ...

Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված է

21:20 25.06.2025

Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն նրա հետ խոսել է F-35 ինքնաթիռների մասին։ «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Այն մեր օրակարգում չէր։ Եվ այս հարցն արդեն փակված է, հարցը որոշված ​​է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը», […] ...

Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան

21:10 25.06.2025

Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան

«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...

Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում է

20:58 25.06.2025

Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում է

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L’Eco di Bergamo-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ Սպերցյանին դիտարկում են որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային […] ...

Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

20:40 25.06.2025

Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

Ստամբուլում ընթացող բանակցություններում Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հնարավորության պատուհան է բացվել։ Այս մասին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով ուկրաինական հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ։ Հեռարձակումը վարել է TRT Haber հեռուստաալիքը։ «Մենք կարծում ենք, որ Ստամբուլում բանակցությունները հնարավորություն են բացել հրադադարի և երկարատև խաղաղության համար։ Սա […] ...

Գոռ Երիցյանը պարտություն է կրել

20:30 25.06.2025

Գոռ Երիցյանը պարտություն է կրել

Կիսամիջին քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը (20-2) Կալիֆոռնիայի Սանտա Ինես քաղաքում մենամարտ է անցկացրել ամերիկացի Վերնոն Բրաունի (14-2) հետ: Երիցյանը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և պարտություն կրել: Մինչև 7-րդ ռաունդը հայ բռնցքամարտիկը միավորներով առավելություն է ունեցել: ...

BACK_TO_TOP