Ռազմատրանսպորտային ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Ռազմատրանսպորտային ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

19:39 14.10.2021

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել է 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ:

Հոկտեմբերի 14-ին պատվաստանյութի խմբաքանակը ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան:

Ստացված պատվաստանյութը կօգտագործվի ՀՀ Զինված ուժերի կարիքների համար, խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիական անձանց պատվաստումների նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը պատվաստանյութի խմբաքանակը ՀՀ Զինված ուժերին փոխանցելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին

17:30 23.06.2025

«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին

«Բավարիան» նոր առաջարկ է արել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին, հայտնում է L’Équipe-ը։ Մյունխենյան ակումբն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» պատրաստ է նրան ևս 2 միլիոն եվրո պարգևավճար տալ։ Գերմանական ակումբի համար 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 62 միլիոն եվրո հրաժարագնի վճարումը խնդիր չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլյամսը […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

17:22 23.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով […] ...

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

17:16 23.06.2025

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […] ...

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

17:08 23.06.2025

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետ Շիգերու Իշիբայի այցը չեղարկելու մասին։ «Վարչապետ Շիգերու Իշիբայի այցը Նիդերլանդների Հաագա, որը նախատեսված էր հունիսի 24-26-ը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, չեղարկվել է տարբեր հանգամանքների պատճառով»,- ասվում է նախարարության կայքում։ Փոխարենը միջոցառմանը ներկա կլինի ԱԳ նախարար Տակեշի Իվայան։ Այցի չեղարկման ստույգ պատճառները չեն հաղորդվում։ Ավելի […] ...

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

17:00 23.06.2025

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։ Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, […] ...

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

16:52 23.06.2025

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

Հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան: ...

BACK_TO_TOP