15:10 08.02.2018
Ճանապարհային ոստիկանության ասում է՝ Հայաստանի վարորդներն այնքան հնարամիտ են, որ գրեթե բոլորը գիտեն, թե որտեղ ինչպես պետք է վարել՝ անշարժ արագաչափերի թիրախ չդառնալու համար: Արդյունքում արագության գերազանցումն ու դրանից բխող հնարավոր վթարները կանխվում են միայն արագաչափին մոտ տարածքում: Ճանապարհային ոստիկանության տեսուչի հետ SHANTNEWS-ը փորձեց ճշտել ասվածի իսկությունը:
Մինչև արագաչափ հասնելու արձանագրումներում առնվազն երեք ավտոմեքենա գերազանցում է սահմանված արագությունը, իսկ արձանագրող սարքի մոտ բոլորը դառնում են կարգապահ:
Ճանապարհային ոստիկանի հետ հետևում ենք նաև արագընթաց ճանապարհի երթևեկությանը: Ոստիկանության ավտոմեքենա տեսնող վարորդները ընթացքը հասցնում են 60-ի այն դեպքում, երբ կարող են վարել նաև 89 կմ/ժ արագությամբ, սակայն անցնելուց անմիջապես հետո կտրուկ բարձրանում է արագությունը: Նույն վիճակն է նաև 40կմ/ժ պահանջող ճանապարհներին:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը տվյալներ է բերում, թե ինչ աղետալի հետևանքներ է ունենում արագության գերազանցումը, մանավանդ երբ այն դառնում է անվերահսկելի: Միայն հունվար ամսին 14 մարդ է զոհվել արագության գերազանցման պատճառով: 2017-ի փետրվարին 6 մարդ է զոհվել ավտովթարից, այս տարի առաջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն 6 զոհ կա: Ոստիկաններն ասում են՝ վիճակագրությունն է պատճառը, որ փետրվարի 8-ից գործի են դնում 2 տարի առաջ Հայաստան բերված շարժական արագաչափ սարքերը:
Վարորդների մոտ առաջացող տրամաբանական հարցը՝ որքանո՞վ է օրինական նկարահանել մարդուն անկախ իր կամքից և իմացությունից: Չէ՞ որ մի բան է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան կամ փողոցում տեղադրված տեսախցիկը, այլ բան, երբ նույն փողոցի յուրաքանչյուր մեքենայի մեջ վարորդը փնտրում է իր ընթացքին հետևողների:
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ այդ պրակտիկան աշխարհում ընդունված է: Նույնիսկ եվրոպական զարգացած շատ երկրներում կիրառում են քողարկված շարժական արագաչափ սարքեր, ուստի Հայաստանի դեպքում խոսք լինել չի կարող անօրինական լինելու մասին:
Շարժական արագաչափերը հիմնականում աշխատելու են մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցներում և հատկապես այն վայրերում, որտեղ վթարներն ավելի շատ են լինում՝ Թբիլիսյան խճուղի, Իսակովի պողոտա, Երևան-Սևան մայրուղի և այլն: Ոստիկանները վարորդներին կոչ են անում՝ փետրվարի 8-ից քողարկված արագաչափ փնտրելու փոխարեն մեքենան վարել սահմանված արագությամբ: Վարորդները հակադարձում են՝ միշտ չէ, որ պետք է տուգանել. կարելի է զգուշացնել և բերել ճիշտ ուղու վրա:
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...