Շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 5 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 5 մլն դրամի վնաս

16:48 17.07.2018

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս. թ. հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 24 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000  ՀՀ դրամի վարչական տուգանք, հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 5.352.450 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 16 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 5.090.450 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բալենի, 3 հացենի, 7 կաղնի, 18 հաճարենի, 23 բոխի) հաշվարկվել է 3.592.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (6.2 խմ)՝ 116.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 կաղնի, 6 բոխի, 1 հաճարենի) հաշվարկվել է 531.840 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպքով (32.93 խմ)՝ 727.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Սյունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 2 թխկի, 12 բոխի) հաշվարկվել է 122.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի որսի 1 դեպքով (5 անտառային աղավնի, 3 չիլ կաքավ, 1 նապաստակ, 1 քարակաքավ, 1 կասպիական սև ագռավ) հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 3 դեպքով (70 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 140.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 2 դեպքով (27 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախատման 2 դեպք։

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ առանց համապատասխան փորձաքննական եզրակացության շինարարություն կատարելու 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

20:12 09.06.2025

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

19:40 09.06.2025

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

BACK_TO_TOP