Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերում բարեփոխումները շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերում բարեփոխումները շարունակվում են

15:23 19.10.2021

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի շրջանակում իրականացվող բարեփոխումները շարունակվում են։ Մասնավորապես, երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, այսուհետ աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների թվի։ Նախկին կարգավորմամբ՝ աջակցություն էր տրվում միայն մեկ երեխայի հաշվով։ Աջակցության հաշվարկման նոր մեխանիզմը հետադարձ ուժով տարածվում է ծրագրի մեկնարկի պահից մինչ օրս արձանագրված դեպքերի վրա։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, իրականացված փոփոխությունների շրջանակում սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ բանկերի կողմից շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն ուղարկվել են սահմանված ժամկետներից ուշ, որի արդյունքում շահառուները չեն ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ լիովին բավարարելով ծրագրի հիմնական պայմաններին։ Ըստ այդմ, 2020թ. հուլիս և օգոստոս ամիսներին անշարժ գույք ձեռքբերած (հիփոթեքային վարկի պայմանագիր կնքած) շահառուները ևս կարող են ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ հաջորդ տարիների վճարումներն իրականացնելու համար։

Սահմանված մյուս անցումային դրույթով կարգավորվում են այն դեպքերը, երբ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում շահառուները չեն կարողացել դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը: Անցումային դրույթը վերաբերվում է միայն 2020 թ․ հուլիս ամսին ծնված երեխաներին, քանի որ 12 ամիս մարումներ ունենալու վերաբերյալ պայմանի փոփոխությունը հաստատվել է 2021 թվականի հուլիսի 15-ին։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 1,720 շահառու, ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 181 մլն դրամ։

Ծրագրերի մասին մանրամասներն՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP