Երևանում տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Երևանում տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը

19:29 17.07.2018

Հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Բացման պաշտոնական արարողությունը մեկնարկել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հնչեցրած աղոթքով, որից հետո ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետը:

«ՀՀ մեծարգո՛ նախագահ, վեհափա՛ռ Տեր, ԱԺ մեծարգո՛ նախագահ, սիրելի՛ ժողովուրդ, ՀՀ հպա՛րտ քաղաքացիներ: Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա՝ գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետև նրա կյանքը և գործունեությունը նման են ոչ թե մի մարդու կյանքի և գործունեության, ով ծնվեց, ապրեց և մահացավ, այլ ով ծնվեց՝ իրականացնելու համար մի մեծ առաքելություն և ի վերջո իրագործեց այդ առաքելությունը: Դա իսկապես մի մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է, թե թևերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է: Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար, և նա մահացավ՝ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության արդյունքում, և նա ամբողջացրեց իր առաքելությունը: Եվ այդ առաքելությունն իր գոյությամբ, ես հավատում եմ, որ նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ, նա քայլել է այն տեղերով, որտեղ մենք հիմա կանգնած ենք: Եվ մենք ունենք մեր առաքելությունը՝ ՀՀ պետական այրերը, հանրային այրերը, բոլորը, ՀՀ քաղաքացիները, և այդ առաքելությունն է՝ լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը և ապրել այնպես, որ ունենանք իրավունք՝ ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս՝ ուղիղ նայելու նրա աչքերի մեջ և ասելու, որ մենք տերն ենք Ձեր առաքելության, Արա՛մ Մանուկյան, և Ձեր գործը կիսատ չէ, և Ձեր ոգին կենդանի է, և Ձեր հաղթանակը կենդանի է, և հայ ժողովուրդն այլևս հաղթանակած է հավիտյան: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացման արարողության ավարտին՝ արարողությանը ներկա պաշտոնյաները ծաղիկներ են դրել Արամ Մանուկյանի արձանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

19:40 09.06.2025

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

BACK_TO_TOP