Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը

13:41 22.10.2021

Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի):

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ստորագրող կողմերն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Եկատերինե Դգեբուաձեն:

Ըստ հուշագրի՝ համագործակցությունը կընդլայնվի մի քանի ուղղությամբ. կողմերը կնպաստեն երկու երկրների ուսուցիչների վերապատրաստման և գնահատման համակարգերի կատարելագործման նպատակով փորձի փոխանակմանը, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գնահատման և թեստավորման կենտրոնն աջակցություն կցուցաբերի 100 հարցերից բաղկացած առաջադրանքների բանկի մշակմանը՝ նախատեսված Վրաստանի դպրոցներում աշխատող հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական որակավորման քննության համար:

Կողմերը քննարկել են դպրոցական սննդի ապահովման գործընթացում փորձի փոխանակմանը, ինչպես նաև Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցեր, կրթական բարեփոխումների առանձնահատկությունները և այլն: Հայկական պատվիրակությունը հանդես է եկել կրթական ոլորտին վերաբերող մի շարք զեկույցներով, մասնավորապես՝ «Պետական հանրակրթական ծրագրերի արդիականացում` միջազգայնորեն ընդունված չափանիշներին` STEM կրթություն», «Միջին դպրոցի ուսուցիչների մասնագիտական զարգացում. դասավանդման և ատեստավորման նոր մոտեցումներ», «Հեռավար ուսուցում և ՏՏ կիրառումը դպրոցներում», «Դպրոցական սննդի ծրագրի իրականացումը», «Ուսուցիչների վերապատրաստման համատեղ ծրագրի իրականացում, դպրոցներում հայերենի և վրացերենի ուսուցում», «Համատեղ կրթամշակութային արտադպրոցական ծրագրերի իրականացում», «Միջպետական համագործակցության շրջանակում տրամադրվող կրթաթոշակներ» և այլն:

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի թիվ 103 դպրոց, որտեղ գործում են հայկական դասարաններ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է աշակերտներին, մանկավարժներին, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով և ընթացիկ խնդիրներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

BACK_TO_TOP