Գյումրիի Covid բուժման երկու կենտրոններում ազատ մահճակալներ չկան․ հոսպիտալացվում են ծայրահեղ ծանր հիվանդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Գյումրիի Covid բուժման երկու կենտրոններում ազատ մահճակալներ չկան․ հոսպիտալացվում են ծայրահեղ ծանր հիվանդները

19:57 22.10.2021

Գյումրիի Covid բուժման երկու կենտրոններում ազատ մահճակալներ չկան, նույնիսկ բուժօգնության դիմած միջին ծանրության հիվանդներին չեն հոսպիտալացնում: «Գյումրի» բժշկական կենտրոնում և ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև Հանրապետության տարբեր բնակավայրերից ու մայրաքաղաքից ուղեգրված հիվանդները: Նոր շտամով Covid-ի բուժման ընթացքը բարդ է ու անկանխատեսելի, ինչի պատճառով  համավարակի 4-րդ ալիքի  դեմ պայքարը դարձել է դժվար, իսկ մահացության ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, բարձր է:

«Գյումրի» բժշկական կենտրոնի Covid բաժանմունքի մահճակալային ֆոնդն ամբողջությամբ զբաղված է, թերապևտիկ և տրիաժ բաժանմունքներում հոսպիտալացված հիվանդների 90 տոկոսի մոտ ախտորոշված է երկկողմանի կամ ծանր ընթացքով թոքաբորբ, թեստավորումների մեծ մասի պատասխանները դրական են:

«Եթե սրանից մի քանի օր առաջ կարող էի ասել` 100 տոկոս ծանրաբեռնվածություն էր, հիմա կասեմ` 120 տոկոս է ծանրաբեռնված բաժանմունքը, որովհետև մեր նախատեսված 70 մահճակալների փոխարեն այս պահի դրությամբ զբաղված է 80 մահճակալ»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Ինֆեկցիոնի հիվանդասենյակներում  ևս ազատ մահճակալներ չկան։ Շտապօգնության մեքենաներով ամեն օր տասնյակ հիվանդներ են տեղափոխվում  բուժհաստատություններ, ստացիոնար բուժման են ընդունում միայն ծանր ախտորոշումով  հիվանդներին: Կենտրոններից միջին ծանրության քաղաքացիներին ստիպված տուն են ուղարկում, լինում է նաև այնպես, որ ծանր վիճակում գտնվողներին տեղափոխում են Երևանի կլինիկաներ։

Բաժանմունքների գերբեռնվածության պատճառով  թթվածնի պահանջարկը վերջին մի քանի օրերին կրկնապատկվել է: «Գյումրի» ԲԿ-ի թթվածնի արտադրամասից օրական 240 բալոն թթվածին է սպառվում, անգամ կարիք է առաջանում հավելյալ թթվածին  ներկրելու, ինֆեկցիոն հիվանդանոցում  թթվածնային սարքերի պակաս է զգացվում:

«Քանի որ հիվանդների մեծամասնությունը ծանր են, և մեր ունեցած փոքրիկ սարքերը չեն բավարարում թթվածնով՝ ծավալը քիչ է, անհրաժեշտություն է առաջացել ավելի մեծ ծավալով թթվածին շնչելու, դիմել ենք առողջապահության  նախարարություն, որպեսզի ապահովեն ևս մի քանի կետ կենտրոնացված թթվածնային համակարգով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի համակարգող Աստղիկ Բեյբությանը։

Հիվանդներին ընդունելու և ըստ ծանրության աստիճանի տեղաբաշխելու կամար ընդունարանում ու բաժանմունքներում են կենտրոնացվել  մասնագետների հիմնական մասը, ինֆեկցիոնում նաև հավելյալ  բուժանձնակազմ ընդգրկելու անհրաժեշտություն է առաջացել:

Հիվանդների մոտ «Դելտա» շտամը, շնչառական անբավարարությունից ու թոքերի ախտահարումից բացի, սուր ինսուլտների և ինֆարկտի առաջացման պատճառ է դառնում։ Կյանքեր փրկելու համար բուժանձնակազմի պայքարը երբեմն դառնում է անհնար:

Բաժանմունքների ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվում շատ են երիտասարդները։ 20-ից մինչև 90 տարեկան հիվանդներից շատերը խրոնիկ հիվանդություններով են։ Ստացիոնար բուժում ստացողների մեջ ունեցել են նաև պատվաստվածներ, որոնց հաջողվել է  հաղթահարել  հիվանդությունը։

Covid բաժանմունքների, մահճակալների զբաղվածությամբ պայմանավորված, հնարավոր է  մարզում նոր  կենտրոն բացելու անհրաժեշտություն առաջանա: Հանրապետությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն մի քանի բուժման նոր  կենտրոններ են բացվել, որոնք անմիջապես համալրվել են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

13:30 23.06.2025

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

NBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

13:23 23.06.2025

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...

Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործություն

13:15 23.06.2025

Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործություն

ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական ​​​​վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում

13:07 23.06.2025

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

13:00 23.06.2025

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

12:54 23.06.2025

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...

BACK_TO_TOP