Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ

15:08 22.10.2021

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը և պատվիրակության անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև միջազգային խաղաղարար ուժերի կազմում հայկական զորամիավորումների մասնակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրերին` Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է Խավիեր Կոլոմինա Պիրիզին պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանձնաժողովի նախագահն արդյունավետ է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ տարբեր ձեւաչափերով համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի միջև ավելի է ընդլայնվել առկա քաղաքական երկխոսությունը:

Անդրանիկ Քոչարյանը կարևորել է համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են փոխգործակցության խորացմանը:

Հայ խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Արցախյան երկրորդ պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Սիրիայից պատերազմական գործողությունների վայր ահաբեկիչների տեղափոխմանն աջակցելու վերաբերյալ: Նշվել է, որ ահաբեկչական այդ ուժերի գոյության փաստը հաստատել են թե’ Ֆրանսիայի նախագահը, թե’ Ռուսաստանի անվտանգության դաշնային հատուկ ծառայությունները, և թե’ Միացյալ Նահանգները: 44-օրյա պատերազմում Թուրքիայի գործուն մասնակցության վերաբերյալ մեր երկրի կողմից ձեռքբերված տեղեկատվությունը Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին:

Խավիեր Պիրիզը նշել է, որ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում առկա իրավիճակին: «Հայաստանը վստահելի և արժեքավոր գործընկեր է, և մենք պետք է միասին աշխատենք մի շարք ծրագրերի իրականացման շուրջ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Նա շնորհակալություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցության համար:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Ըստ Էդուարդ Աղաջանյանի` Հայաստանը պատրաստ է անել գործուն քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը: Այս համատեքստում Խավիեր Կոլոմինա Պիրիզը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև կողմերի միջև իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

BACK_TO_TOP