Գյումրիից 2 և 4 ամսական երեխաները Covid ախտորոշմամբ տեղափոխվել են Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Գյումրիից 2 և 4 ամսական երեխաները Covid ախտորոշմամբ տեղափոխվել են Երևան

20:33 22.10.2021

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից այսօր երկու մանկահասակ երեխաներ Covid ախտորոշմամբ տեղափոխվել են  Երևանի կլինիկաներ:

«Երկու փոքրիկներն էլ տղաներ են, մեկը՝ երկու,մյուսը՝ չորս ամսական: Երկու դեպքում էլ ընտանիքների անդամները եղել են քովիդով վարակված, մեզ մոտ ընդունվել են բարձր ջերմությամբ և վիրուսի ախտանշաններով: Թեստավորվել են երեխաները, այդ ընթացքում գտնվել են մեկուսարանում, դրական պատասխանները ստանալուց հետո մեկին տեղափոխել ենք Նորքի ինֆեկցիոն, մյուսին Արաբկիրի հիվանդանոցներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը:

Ըստ բժշկի, երեխաներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսի վիճակը կայուն է: Նրանց հետ հիվանդանոցում են եղել նաև մայրիկները, ովքեր  վիրուսին բնորոշ ախտանշաններ ու գանգատներ չեն ունեցել, բայց հավանաբար կթեստավորվեն:

«Երեխաների տեղափոխությունը մայրաքաղաքի կլինիկաներ մի փոքր ձգձգվեց  գերբեռնված լինելու պատճառով, օրինակ՝ Արաբկիր բժշկական կենտրոնում ազատ մահճակալներ չկային, իմ ունեցած տեղեկություններով այս պահին 100 երեխաներ սպասում են հոսպիտալացման իրենց հերթին: Մենք փոքրիկներին կարողացանք տեղափոխել: Չորս ամսական բալիկը այդ պահին արդեն ջերմություն չուներ, իսկ մյուս երեխայի մոտ  հակառակը՝ թթվածնի քանակը իջել էր»,-նշել է Հասմիկ Խաչատրյանը:

 

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի  մանկական բաժանմունքի   բոլոր 30 մահճակալներն էլ այս պահին զբաղված են, բաժանմունքը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Բոլոր կասկածելի դեպքերը թեստավորվում են: Մայրաքաղաք տեղափոխված երկու երեխաներից բացի, մյուսների մոտ  դրական ախտորոշում չի եղել, ևս երկու երեխաներ էլ Covid  ախտորոշումով Երևան էին տեղափոխվել օգոստոս ամսին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

13:30 23.06.2025

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

NBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

13:23 23.06.2025

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...

Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործություն

13:15 23.06.2025

Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործություն

ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական ​​​​վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում

13:07 23.06.2025

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

13:00 23.06.2025

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

12:54 23.06.2025

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...

BACK_TO_TOP