15:50 25.10.2021
Էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության ներկայացուցիչները մասնակցել են հոկտեմբերի 13-15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Ստանդարտացման ռուսական շաբաթ» միջազգային տեխնոլոգիական համաժողովին։
Քննարկվել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի զարգացման նոր մարտահրավերները, միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտացման զարգացման նոր միտումները, համապատասխանության գնահատման ոլորտի մաս կազմող կամավոր սերտիֆիկացման հարցերը, շինարարության բնագավառում նոր իրավական կարգավորումները։
Մենդելեևի անվան չափագիտության համառուսաստանյան գիտա-հետազոտական ինստիտուտի ղեկավարության հետ հանդիպման արդյունքում նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության, Մենդելեևի անվան համառուսաստանյան գիտա-հետազոտական ինստիտուտի և Ստանդարտացման և չափագիտության ազգային ինստիտուտի միջև եռակողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
***
Հոկտեմբերի 18-21-ին վարչության ներկայացուցիչները Կրասնոդարում մասնակցել են ԵԱՏՄ նիկոտին պարունակող արտադրանքի տեխնիկական կանոնակարգման հարցերով ՌԴ ծխախոտի և ծխախոտային արտադրանքի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (ФГБНУ ВНИИТТИ) կողմից կազմակերպված «Կլոր սեղան»-ին։
Միջոցառման շրջանակներում քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Նիկոտին պարունակող արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նախագծով սահմանված ցուցանիշների և պարտադիր պահանջների փոփոխության հարցը։
ՌԴ ծխախոտի և ծխախոտային արտադրանքի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև լաբորատոր կարողությունները, իրականացվող փորձարկումները և մասնագիտական ներուժը։
Ինստիտուտի, որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի միջև համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...