ԱԺ նախագահը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

ԱԺ նախագահը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

17:44 25.10.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով Կիպրոսում է: Պաշտոնական այցը մեկնարկել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպմամբ:

Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել հայ-կիպրական դարավոր բարեկամության, ընդհանուր անցյալի և պատմության տարբեր դրվագներում իրականացված փոխօգնության շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Կիպրոսը դեռևս 1975 թվականին Եվրոպայում առաջինը, աշխարհում երկրորդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է սահմանել, ինչպես նաև պատասխանատվություն ցեղասպանությունների ժխտման համար:

Առանձնահատուկ շեշտվել է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների համագործակցության գերազանց մակարդակը՝ նախանշելով հեռանկարային ծրագրերը:

Կողմերը խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձևաչափը համարել են միջխորհրդարանական օրակարգն առավել ընդլայնելու լավագույն մեխանիզմ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պատգամավորների օրինակելի փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար կարևոր հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարեկամ Կիպրոսին 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի միաձայն ընդունման համար: Նա նաև երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ հայազգի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի նախաձեռնությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցներին խորհրդարանում ընդունելու համար: Ալեն Սիմոնյանը դատապարտելի է համարել 2021թ. հուլիսին Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սամեդ Սամեդովի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոսի հյուսիսային հատված՝ թուրքական կողմից կղզու մասնակի գրավման 47-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին՝ հանուն արդարության վերականգնման և եղբայրական Կիպրոսի վերամիավորման:

Կողմերը Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի մեկնարկն առաջնահերթություն են դիտարկել՝ փաստելով, որ լայն հնարավորություններ են ստեղծվելու փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտների զարգացման համար:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հավաստիացրել է, որ իր կողմից բոլոր ջանքերը ներդրվելու են հայ-կիպրական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, ուր ՀՀ ԱԺ նախագահի այցը կարևոր ներդրում է փոխադարձ հանձնառությունների բարձրաձայնման և համատեղ ծրագրերի մշակման համար:

ՀՀ ԱԺ նախագահը կիպրոսցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան:

Հանդիպումը եզրափակվել է մամուլի համար երկկողմանի հայտարարությունների հրապարակմամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների նախագահներն այցելել են նաև հրադադարի գիծ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

22:55 30.04.2025

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP