ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԾԽԱԽՈՏԻ ԾԽԻ ՀՈՏԸ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԾԽԱԽՈՏԻ ԾԽԻ ՀՈՏԸ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ

12:14 26.10.2021

Բոլորս էլ առնչվել ենք մեքնեայում տհաճ հոտի հետ։ Բայց խնդիրը միայն տհաճ հոտը չէ, այլ ծխախոտի ծխի վնասակարության ռիսկերը։

Սիգարետի ծուխը մեծապես ազդում է օդի որակի վրա։ Սիգարետն առաջացնում է խեժ, որը սիգարետի այրումից առաջացող ծխի մնացորդն է:

Սակայն, ծխախոտային ծխի վնասը չի սահմանափակվում միայն բուն ծխողի առողջությամբ։ Կա նաև «երկրորդային ծուխ» հասկացությունը՝ երբ այրման արդյունքում անջատված ծխից տուժում են շրջապատի մարդիկ։

Երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում է չծխող մեծահասակների մոտ 41.000 մահվան և նորածինների մոտ 400 մահվան:

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ առողջական խնդիրներից զատ, սիգարետի այրումը ենթադրում է նաև հրդեհավտանգ իրավիճակ, ինչպես նաև կպչուն հոտ և մոխրի առկայություն։ Օրինակ՝ առանց որևէ դժվարության հնարավոր է տարբերել սիգարետ ծխող և չծխող վարորդների մեքենաները։

Եվ այսպես, ինչպե՞ս չեզոքացնել ծխախոտի ծխի հոտը մեքենայի սրահում

  1.  ԻՆՏԵՆՍԻՎ ՄԱՔՐՈՒՄ ՓՈՇԵԿՈՒԼՈՎ

Քանի որ ծխելու արդյունքում գոյանում է մոխիր, իսկ վարելու ընթացքում՝ քամու ազդեցությամբ, մոխիրը հեշտությամբ տարածվում է ողջ սրահով մեկ, ապա ծխող վարորդներին խորհուրդ է տրվում ավելի հաճախ մաքրել մեքենայի սրահը փոշեկուլով։

Հատուկ մեքենայի սրահի համար նախատեսված փոշեկուլների միջոցով հնարավոր է մաքրել սրահի բոլոր անկյունները, որտեղ փոշու հետ միասին կուտակվում է նաև մոխիր՝ դառնալով տհաճ հոտի աղբյուր։

  1. ՔԻՄ-ՄԱՔՐՈՒՄ

Որոշ դեպքերում մեքենայի սրահն այնքան աղտոտված է, որ հարկավոր է կատարել արդեն քիմ–մաքրում։ Այստեղ սովորական փոշեկուլն անզոր է։ Հարկավոր է մշակել սրահը  քիմիական նյութերով մասնագիտացված սրահում։

Երևանում կան բազմաթիվ քիմ–մաքրման կետեր։ Պարզապես հարկավոր է գտնել իսկապես արհեստավարժ մասնագետի, ով կկարողանա վերականգնել սրահի մաքրությունը։

  1. ԱՎՏՈԿՈՍՄԵՏԻԿԱ

Ծխի հոտի դեմ պայքարում բավականին լավ միջոցներ է առաջարկում մասնագիտացված ավտոքիմիան։ Դուք կարող եք ընտրել օծանելիքի բույրով մաքրող նյութեր, որոնք ժամանակավորապես կվերացնեն թե՛ մրոտված լաքաները, թե՛ ծխախոտի հոտը։  Այս միջոցի թերությունը կայանում է նրանում, որ պետք է կրկնել այն հաճախակի պարբերականությամբ, ինչը բավականին ժամանակատար գործընթաց է։

  1. ԱՆԾՈՒԽ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Ծխախոտի ծխի բացասական հետևանքներից ազատվելու թերևս լավագույն միջոցը հենց ծխից ազատվելն է։ Սա հնարավոր է անել 2 տարբերակով՝

  1. թողնել ծխելը
  2. անցնել անծուխ այլընտրանքների

Նմանատիպ այլընտրանք են, օրինակ՝ ծխախոտի տաքացման սարքերը։ Դուք ստանում եք անհրաժեշտ նիկոտինի չափաբաժաինը, սակայն առանց այրում, ծուխ և մոխիր։ Օգտագործելիս ծխի փոխարեն արտադրվում է գոլորշի (աերոզոլ), որը պարունակում է վնասակար նյութերի զգալիորեն ցածր մակարդակ։ Գոլորշու հոտը չի կպչում և շատ արագ չեզոքանում է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

16:08 30.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ:   ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

16:03 30.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում  Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

15:59 30.06.2025

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

15:28 30.06.2025

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։   նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

15:26 30.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

15:16 30.06.2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...

BACK_TO_TOP