Ազգային ժողովը քննարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Ազգային ժողովը քննարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը

16:01 27.10.2021

Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային ուղին:

ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր գործունեության առաջնահերթությունները: Դրանք վերաբերում են նոր ֆինանսական նախագծերի իրականացմանը, միասնական չափորոշիչների մշակմանը, թվայնացման օրակարգի սպասարկմանն ուղղված աշխատանքներին, կապիտալ շուկայի զարգացման ծրագրերի իրականացմանը և դրա համեմատական մոնիտորինգին, ֆինանսական կրթվածության ծրագրերին: Արտակ Մանուկյանը կարևորել է ոլորտի խնդիրները քննարկելու առումով հանրության հետ երկխոսությունը բարելավելու անհրաժեշտությունը: Կանաչ տնտեսության օրակարգի առաջմղման հարցում թեկնածուն ընդգծել է կանաչ պարտատոմսերի հավելյալ խթանման գործիքակազմի կիրառումը՝ նշելով, որ այս հարցում դեռևս անելիքներ կան:

Արտակ Մանուկյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է գնաճի հետևանքների հաղթահարման հարցում ԿԲ դերակատարությանը, մակրոտնտեսական միջավայրի հսկողությանը, կրիպտոարժույթների կարգավորմանը, ոլորտի արհեստավարժ մասնագետներին երկրում պահելու կարևորությանը, գնումների գործընթացին և այլ խնդիրների: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցն առնչվել է էլեկտրոնային առևտրաշրջանառությանը և վճարման միջոցներին: Նշվել է, որ մայրաքաղաքի փոքր շրջանառություն ունեցող և մարզային խանութներում էլեկտրոնային վճարման համակարգը գրեթե չի գործում: Արտակ Մանուկյանը կարծիք է հայտնել, որ այս մասով ավելի ռազմավարական ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա՝ թափանցիկության աճին նպաստող կարևորագույն գործիք է անկանխիկ շրջանառությունը, որն այլընտրանք չունի:

Իրենց ելույթներում օրենսդիրները խոսել են թեկնածուի մասնագիտական որակների, դաշտում առկա խնդիրների մասին, անդրադարձել որոշ ապրանքների գների թանկացման պատճառներին, գնումների գործընթացին և մրցույթների անցկացմանը, նվազագույն աշխատավարձի բարձրացմանն ուղղված քայլերին և այլն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը հայտնելով՝ Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Արտակ Մանուկյանի մարդկային որակները և մասնագիտական կարողությունները: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենք կողմ են քվեարկելու առաջադրված թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանն անդրադարձել է ելույթների ընթացքում հնչած որոշ դիտարկումներին, մասնավորապես գնումների գործընթացի, գների կայունության հարցում ԿԲ դերի վերաբերյալ: Չժխտելով, որ գնաճի հետևանքով սոցիալական որոշակի լարվածություն կա՝ Արտակ Մանուկյանը կարևորել է խորհրդարանում ԿԲ-ի, Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումների կազմակերպումը, որի ընթացքում հանրությունը կստանա հուզող հարցերի պատասխանները:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 145-րդ 10-րդ մասի համաձայն՝ ԿԲ խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության անցկացման կարգը, ժամը և տեղը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP