Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

16:08 27.10.2021

Հոկտեմբերի 26-ին Վայոց ձորի Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Կենտրոնը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ և բարերար Արամ Աբրահամյանի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:

Возможно, это изображение (4 человека, ребенок, люди стоят и в помещении)

Բացման արարողության հյուրերին կենտրոնի ապագա սաները դիմավորեցին ավանդական աղ ու հացով, պարային գեղեցիկ կատարումներով, երգով և ասմունքով:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակից կողմերին, ում ջանքերի շնորհիվ այս գեղեցիկ նախաձեռնությունը հնարավոր դարձավ կյանքի կոչել, նշեց, որ «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ համագործակցության հաստատման պահից ի վեր ականատես ենք շոշափելի արդյունքների, որոնք կողմերի համատեղ ուժերով ներդրմամբ կրելու են շարունակական բնույթ.

«Տեխնոլոգիաների և գիտության մեր դարաշրջանում գիտելիքն է այն շարժիչ ուժը, որը կանխորոշում է մեր ապագան և ուղղորդում ողջ կյանքի ընթացքում։ Ռուսաց լեզվի կենտրոնը ոչ միայն հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին բարելավելու ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին իրենց գիտելիքները, այլև կարևոր հիմք կհանդիսանա կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում»:

Возможно, это изображение (13 человек, ребенок, люди стоят и в помещении)

«Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, ընդգծեց նման նախագծերի կարևորությունը ինչպես հայ-ռուսական մշակութային, կրթական և հումանիտար կապերի ամրապնդման և խորացման տեսանկյունից, այնպես էլ երեխաների կրթության գործում, քանի որ յուրաքանչյուր հզոր պետության հիմքում ընկած է կրթված երիտասարդությունը:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի անունից դեսպանության խորհրդական Դմիտրի Կազմինը շնորհավորեց բոլոր ներկաներին ընդհանուր կարևոր իրադարձության՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար համագործակցության զարգացման ևս մեկ քայլի կապակցությամբ:

Ներկաներին և երեխաներին շնորհավորեցին նաև Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան:

Միջոցառման ավարտին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի անունից կենտրոնի սաներին նվիրեցին գրքեր, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ քաղաքի պատմությանը և հարուստ մշակույթին:

Նշենք, որ Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ #Եղեգնաձոր և #Վայք քաղաքների երեխաների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP