14:41 28.10.2021
Թուրքական «MOTTO և Bulgu» հետազոտական ընկերությունը նոր սոցհարցման արդյունքներ է հրապարակել, որոնք վերաբերում են Թուրքիայում ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ ընտրողների սպասումներին և քաղաքական նախապատվություններին: Հարցումն անցկացվել է Թուրքիայի 26 նահանգում, մասնակցել է ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1808 քաղաքացի: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ նրանց ուղղվել է 2 առանցքային հարց.
1. Արդյո՞ք կցանկանան, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն:
2. Ո՞ւմ կընտրեին, եթե առաջիկա կիրակի ընտրություն անցկացվեր:
Հարցվածների 47.2 տոկոսը կողմ է արտահայտվել արտահերթ ընտրություններին, 46 տոկոսը ցանկանում է, որ ընտրությունները տեղի ունենան սահմանված ժամկետում, 6.8 տոկոսը դժվարացել է կարծիք հայտնել: Հետազոտական ընկերությունը տվել է նաև արտահերթ ընտրություններին կողմ արտահայտվածների տոկոսն ըստ կուսակցական պատկանելությունը: Ըստ այդմ՝ արտահերթ ընտրությանը կողմ է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ընտրազանգվածի 82 տոկոսը, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) համակիրների 22 տոկոսը, «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) աջակիցների 31.7 տոկոսը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմնակիցների (ԺԴԿ-HDP) 81.7 տոկոսը, «Լավ» կուսակցության ընտրազանգվածի 74 տոկոսը:
2-րդ հարցին հարցվածների 32.4 տոկոսը պատասխանել է, որ հնարավոր ընտրությունների դեպքում քվեարկելու է իշխող ԱԶԿ-ի օգտին, 27.9 տոկոսը պատրաստվում է ձայն տալ գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ին, ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցությանը կողմ են արտահայտվել է 13.8 տոկոսը, ազգայնական ԱՇԿ-ին՝ 8.4 տոկոսը, իսկ քրդամետ ԺԴԿ-ին՝ 8.3 տոկոսը։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...