15:47 28.10.2021
Կառավարությունն ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային տնօրինումը։
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընդունված որոշման արդյունքում 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ: «Բայց այս որոշումը միայն գումարի խնայողության մասին չէ: Սա շատ կարևոր սկիզբ է նաև քրեակատարողական համակարգի հետագա բարելավման, հետագա ռեֆորմների համար: Մենք ունենք 12 քրեակատարողական հիմնարկ, որոշման ընդունման արդյունքում կմնա 10-ը»,- ասել է նախարարը: Ըստ Կարեն Անդրեասյանի՝ առկա 5346 լրակազմից, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, համալրված է 2113-ը. «Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ այդ տեղերը դատարկ են: Սա, իհարկե, հետևանք է վերջին տարիներին ոլորտում արված մի շարք բարեփոխումների և աշխատանքների: Եվ այդ աշխատանքների արդյունքում ունեցել ենք այսպիսի բեռնաթափում: Միայն համեմատության համար ասեմ, որ օրինակ՝ տարիներ առաջ մենք ունեինք 4530 կալանավոր և դատապարտյալ»:
Նախարարը տեղեկացրել է, որ որոշման արդյունքում նախատեսվում է 280 հաստիքի կրճատում: «Մենք խնդիր ունենք նաև քրեակատարողական հիմնարկներում վեթինգ իրականացնելու: 280 աշխատակցից 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմնարկներ, 50-ը՝ Պրոբացիայի ծառայություն, մնացածը՝ կադրերի ռեզերվ: Մենք այստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել կամ կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ պրոֆեսիոնալ աշխատակիցների համար»,- ասել է Կարեն Անդրեասյանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է դատաիրավական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներ պայմանների բարելավման առումով: «Շենքային ընդհանուր համակարգը բարեփոխելու և առնվազն քրեակատարողական նոր հիմնարկ կառուցելու խնդիր պետք է լուծենք առաջիկայում։ Այդտեղ էլ պետք է ստանդարտ սահմանել, որովհետև պետությունը չի կարող ուղղակի խաչ քաշել դատապարտված անձի վրա, այդպիսի բան չի կարող լինել։ Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ քրեակատարողական հիմնարկներում նաև սննդի հարցն ենք լուծել: Առիթ եմ ունեցել ասելու, որ բացառիկ է իրավիճակը նրանով, որ կալանավորված և դատապարտված անձը պետության տված հացը ուտում է, որովհետև դա արժանապատիվ սնունդ է, իսկ նախկինում այդպես չի եղել։ Այս որոշման հետևում էլ կոնկրետ ընտանիքներ են, և հիմա նրանք ստիպված չեն քրեակատարողական հիմնարկում իրենց կալանավորված հարազատին պահել և ապահովել, բառիս բուն իմաստով, ամեն ինչով։ Այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է շարունակենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Լայնածավալ փոփոխություններ սոցփաթեթում. բարելավվել և պարզեցվել են շահառու դառնալու պայմանները, ընդլայնվել է ծառայությունների շրջանակը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի իրացման շարունակականության ապահովման, սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակի ընդլայնման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման նպատակով: Որոշմամբ նախատեսվում են լայնածավալ փոփոխություններ, որոնցով, մասնավորապես, առաջարկվում է սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացնել նոր ուղղություններով, որոնցով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարների մարմանը, պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը կամ առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարների մարմանը:
Մեկ այլ փոփոխությամբ շահառուին հնարավորություն կտրվի սոցփաթեթի միջոցների հաշվին օգտվելու գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարման ծառայություններից: Նախատեսվում է նաև հանել սոցփաթեթից օգտվելու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության վերաբերյալ կարգավորումը։ Արդյունքում՝ սոցփաթեթի շահառուները կամ նրանց ընտանիքի անդամները կարող են սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ կամ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպություն ներկայացնել նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Բարելավվել և պարզեցվել են սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթի շահառու դառնալու պայմանները, և հանվել է սոցփաթեթի շահառու կազմակերպությունում անընդմեջ վեց ամսվանից պակաս՝ առնվազն կես դրույքով (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի 50 տոկոսով) աշխատանքային ստաժ ունենալու միաժամանակյա պայմանը։ Առաջարկվել է ընտանիքի անմիջական անդամ համարել նաև շահառուի ծնողին, որդեգրողին, որդեգրվածին, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձին, տատին, պապին, թոռանը, համատեղ բնակվող` եղբորը, քրոջը։
Սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով առաջարկվում է, որ եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի (տեղափոխվի) մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ հաջորդող ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան։ Նախատեսվել են նաև մանրամասն ընթացակարգային կարգավորումներ, որով հնարավոր կլինի շարունակականորեն ապահովել սոցփաթեթի շահառուների սոցփաթեթից օգտվելու իրավունքը: Հարկ է նկատել, որ նման հնարավորություն գործող կարգավորումներով սոցփաթեթի շահառուները չունեն, և նշված դեպքում՝ կարողանում են օգտվել սոցփաթեթի իրավունքից միայն տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից:
Կընդլայնվի ուսման վճարի մարման ծառայությունը՝ նախատեսելով, որպեսզի սոցփաթեթի միջոցներից հնարավոր լինի փոխանցումներ կատարել նաև այն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններին, որոնք իրականացնում են նախադպրոցական կրթական ծրագրեր։ Այսինքն՝ սոցփաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի միջոցները փոխանցել նաև, օրինակ, իրենց զավակների նախակրթարանների կամ մանկապարտեզների ծառայությունների վճարմանը։
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 07.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:11 07.07.2025
Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումներըԱյսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...
10:00 07.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...