15:55 28.10.2021
Մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում ի հայտ եկած որոշ խնդիրների լուծման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում բնակարանի գնման 300 վկայագիր տրամադրելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 210-ը։ Կան շուրջ 20 ԲԳՎ ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներ, որոնք չեն հասցնի սահմանված ժամկետում իրացնել իրենց իրավունքը։ Ըստ այդմ, մասնավորապես նախատեսվում է երկարացնել ԲԳՎ ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտների բնակարան ձեռք բերելու ժամկետը: Մեկ այլ փոփոխությամբ ծրագրի շահառու դառնալու հնարավորություն կտրվի սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր բնակվող մանկատան շրջանավարտներին (շուրջ 25 շահառու):
Հաջորդ հարցը կապված է հաշմանդամություն ունեցող ու միաժամանակ ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող մանկատան շրջանավարտներին ԲԳՎ իրավունքի տրամադրման հետ: Նախարարությունը ստացել է շուրջ 15 դիմում Խարբերդի մասնագիտացված մանկատան շրջանավարտներից, որոնք չնայած իրենց չափահասությանը մինչ օրս բնակվում են Խարբերդի մանկատանը՝ ինքնուրույն բնակվելու սահմանափակ կարողություններ ունենալու պատճառով։ Ըստ այդմ՝ կապահովվի անհրաժեշտ հիմք հաշմանդամություն ունեցող պետական մանկատան շրջանավարտների ինքնասպասարկման ունակությունների փորձաքննության մեխանիզմ ստեղծելու և այդ մեխանիզմի միջոցով ինքնասպասարկման ունակություններ ունեցողներին ԲԳՎ իրավունք տրամադրելու, իսկ չունեցողներին ԲԳՎ իրավունքի տրամադրումը մերժելու համար: Նախարարությունը գտնում է, որ վերջիններիս բնակապահովումը պետք է իրացվի ոչ թե ԲԳՎ-ի, այլ փոքր տների և որոշակի խնամքի ապահովման մեխանիզմով։
11:07 07.07.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԵրևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...
10:55 07.07.2025
Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...
10:47 07.07.2025
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 07.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...