Ղուրսալիի համայնքապետը վերադարձրել է պետությանը պատճառած 1 մլն 157 հազար դրամի վնասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Ղուրսալիի համայնքապետը վերադարձրել է պետությանը պատճառած 1 մլն 157 հազար դրամի վնասը

11:20 18.07.2018

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ  Ղուրսալի համայնքի ղեկավար Մհեր Մինասյանը առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների փոխարեն ստորագրել են այլ անձինք: Որոշումները հիմնականում վերաբերել են համայնքի բնակիչներին սոցիալական օգ­նության գումարների հատկացմանը, որտեղ հաճախակի սահմանված կարգի խախտմամբ ընդ­գրկված են եղել համայնքի ղեկավարի, համայնքապետարանի այլ աշխատակիցների, ավագանու և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև համայնքի բնակիչ չհանդիսացող, կամ ՀՀ-ից բացակայող անձինք:

Այս առթիվ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը հիմնավորված է համարել, որ Ղուրսալի համայնքի ղեկավարի, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակցի գործողությունների արդյունքում որևէ անձի, կազմակերպության, հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել և 2018թ. փետրվարի 5-ին որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Լոռու մարզի դատախազությունում այս որոշման օրինականության ստուգմամբ և նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն անհիմն է, քանի որ նյութերով չեն պարզվել դրանց վերջնական ընթացքը լուծող էական նշանակության մի շարք հանգամանքներ: Նաև՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. փետրվարի 19-ին Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ  վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ համայնքապետը շարունակաբար վատնել է հիշյալ համայնքի խոշոր չափերով գումարը:

Մհեր Մինասյանը, խախտելով համայնքի ավագանու համապատասխան որոշման պահանջները, 2015 թվականի հոկտեմբերի 20-ից 2017 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մոր, կնոջ, կնոջ մոր, համայնքի բնակիչ չհանդիսացող 2 անձանց դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ է ելքագրել և նրանց հանձնելով՝ վատնել: Պարզվել է, որ նույն ձևով Մհեր Մինասյանը նաև համայնքի թվով 29 բնակիչների դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ ելքագրելով և նրանց հանձնելով ևս վատնում է կատարել:

Նշված արարքների համար հունիսի 22-ին Ղուրսալի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մհեր Մինասյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված 1.157.000 դրամի չափով վնասը:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է նախաքննությանը, ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ հուլիսի 18-ին նախաքննական մարմնի կողմից, դատախազի համաձայնությամբ, գործուն զղջալու հիմքով դադարեցվել է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և գործով վարույթը կարճվել է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

19:40 09.06.2025

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

BACK_TO_TOP