12:31 18.07.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն մի խումբ անձանց հետ խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին: Այնուհետև, խոշտանգման դեպքը թաքցնելու նպատակով, մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք:
ՀՔԾ-ից հայտնում են, որ 2018 թվականի մարտի 16-ին` գիշերը ժամը 12.35-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված կալանավոր Ա. Ա.-ի և նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հ.-ի միջև խոսակցություն է ծավալվել կալանավորի կողմից վերջինիս բարև չտալու հարցի շուրջ, որի ընթացքում կալանավորը տվել է անհասցե հայհոյանքներ: Դրանից հետո Ա. Հ.-ն կալանավորին ուղեկցել է ՔԿՀ-ի` խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ և մինչ այդ հայհոյանքներ տալու համար նրան պատժելու նպատակով հիմնարկի մի խումբ ծառայողների հետ խոշտանգել է վերջինիս` դիտավորությամբ պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, այն է` ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այնուհետև Ա. Ա.-ին խոշտանգելու դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` Ա. Հ.-ն նույն ՔԿՀ-ի մի խումբ պաշտոնատար անձանց հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ արձանագրություն այն մասին, թե իբր կալանավորին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին և խոչընդոտել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական գործողությունների կատարմանը, ուստի նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ա. Հ.-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 2018թ հուլիսի 17-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
20:25 09.06.2025
Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս […] ...
20:18 09.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48 75 առանձնատներ, Ռոստոմի փ. 29 շենք և 20-33 առանձնատներ, Եր․ Քոչարի փ. 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Կողբացի փ. 1, 1ա, 2, 2ա, 3, […] ...
20:12 09.06.2025
«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էրԿրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...