11:22 09.02.2018
Վերջին շրջանում Ադրբեջանի պահվածքը հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի։ Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո հնարավոր է ակտիվացում լինի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում։
«Դա [ցույց է տալիս] և՛ նրանց կրակոցը, որից զոհվեց հայ զինվոր (ի դեպ, դա տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո), և՛ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք լրիվ, ամբողջությամբ հակասում էին այն տրամաբանությանը, որը ներառված է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի հայտարարություններում», — նշեց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակի պնդմամբ՝ առանց այդ հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները կատարելու անհնար է բեկում մտցնել բանակցային գործընթացում։
«Շատ դժվար է, երբ բանակցում ես մի կողմի հետ, որը քո և համանախագահների հետ միանում և հայտարարություն է անում, այնուհետև նրա իշխանության գլխավոր դերակատարը, որ կոչվում է այդ երկրի նախագահ, բայց իրականում միգուցե սուլթան կամ ֆեոդալ, հանդես է գալիս հայտարարությամբ, որ ոչ ավել, ոչ պակաս՝ հոխորտանք է հարևան երկրի վրա», — նշեց Շարմազանովը։
Խնդիրը, ՀՀԿ խոսնակի պնդմամբ, Ադրբեջանի մեջ է։ Հայկական կողմը երբեք չի ասել, որ ստատուս-քվոյի կողմնակից է, Ադրբեջանի հայտարություններն են, որ դիվանագիտական լեզվով ասած՝ ոչ կառուցողական են։
ՀՀԿ խոսնակի ճեպազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև.
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...