14:22 09.02.2018
-Եթե իմ ընկեր Ժորիկին ասում եմ՝ ժորա, էսքան ներս ենք գալիս – դուրս ենք գնում, եթե լավ զենքերի տեղ գիտես, կասես նախարարության հետ համապաատսխանացնեմ: Եթե կլինի, ես իմ աչքով կտեսնեմ, նվեր կտամ բանակի: Էս մարդը ինչա արել, որ ստեղա,- «Իգլայի» գործով վերաքննիչ բողոքի ժամաբնակ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախ խնդրեց տեղից նստած խոսել, քանի որ ճնշումը բարձր է, ապա սկսեց ներկայացնել իր վերաննքիչ բողոքը:
– Էդ Հրաչ կոչեցյալը մի քանի անգամ մեզ տարել-հասցրելա Վրաստան, ուզում էինք տեսնեիք, գայինք նախարարության ասեինք ու նվեանեինք բանակին, – պատմում է «Իգլայի» գործով ամբաստանյալ Սանասար Գաբրեիլյանը, – Քանի անգամ գնացել ենք, տեսել ենք՝ կազիոնա խաղում: Ինչ վերաբերումա ինձ՝ ես 90-ականներին 40 միավոր զենք եմ բերել Հայաստան, հիմա ոչ մի զարմանալու բան չկա, որ ուզեցել եմ օգնեմ մեր բանակին,- ասաց ամբաստանյալը:
Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ դատարանում սկսվել է Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, ինչպես նաեւ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նրանք պահանջում են բեկանել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և իրենց արդարացնել:
«Ամբողջ կյանքում հարձակվել եք, որպես բանակի հրամանատար ու հիմա պաշտպանվելը դժվար է»,-նկատեց նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը նշեց, որ վերաքննիչ բողոքը հիմնավորված չէ և ենթակա է մերժման: Հիմնավորեց, որ «Իգլան» ձեռք է բերվել Սամվել Բաբայանի ցուցումով և այն բոլորովին էլ բանակին նվիրաբերելու համար չէր: Անդրադառնալով փողերի լվացման դրվագին՝ դատախազը նշեց, որ դրանք գողացված թղթադրամներ են եղել:
«Ես գող չեմ ու որևէ մեկին չեմ թալանել: Դրանք իմ փողերն են եղել ու ես բազմաթիվ անգամ միջնորդել եմ քննել նաև այն մարդուն, ով ինձ պարտք էր», – հակադարձեց Սամվել Բաբայանը:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Ապօրինի գույքը օրինականանցնելու՝ փողերի «լվացման» և «Իգլայի» տեղափոխման դրվագներով 7 ամբաստայալների նկատմամբ դատավճիռ է կայացվել անցած տարվա նոյեմբերի 28 ին:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...