19:59 03.11.2021
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի համար նոր տիպային շենք է կառուցվելու։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ միջոցներով։ Համաձայն մասնագիտական եզրակացության և ծրագրով նախատեսված պահանջներով՝ որոշում է կայացվել քանդել դպրոցի 4-րդ աստիճանի վթարայնության բոլոր մասնաշենքերը և կառուցել նորը: Այն զգալի վնասվել է նաև 2016 թվականին Արթիկում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից։
1933 թվականին կառուցված շենքը եղել է Արթիկ քաղաքի առաջին դպրոցը: Հետո 1960-ականներին կառուցվում է դպրոցի երկրորդ մասնաշենքը։ 88 տարի առաջ, երբ Արթիկի համար միջնակարգ դպրոց է կառուցվել, որպես շինանյութ օգտագործվել է տարածաշրջանի հանքերի քարանյութը, պատերը շարվել են չհղկված քարերով:
Դպրոցի առաստաղին խորհրդային շրջանի ճարտարապետությանը բնորոշ ոճն է ու խորհրդանիշ աստղակերպ քանդակները: Միջհարկային հատվածներն ու առաստաղը կառուցված են փայտե կառուցատարրերով, որոնք դարն ապրած են, խոնավությունից փայտե հենասյուներն արդեն փտել են:
«Երկար տարվա շենք է, վթարային վիճակում էր, նույնիսկ վտանգավոր էր բանվորական ուժը ներս մտցնելու համար։ Քանդման աշխատանքները սկսել ենք տեխնիկայով, որից հետո միայն թույլատրել ենք աշխատակիցներին մասնակի քանդման աշխատանքներ կատարել։ Տեխնիկան դուրսն աշխատում էր, որոշ հատվածներ ներսում փլվեցին»,- ասում է շինընկերության աշխղեկ Համլետ Հակոբյանը։
Մասնաշենքերում, որտեղ աշակերտությունը դասեր է անցկացրել, հաճախ են քարաթափումներ եղել։ Վերջին մասնագիտական ուսումնասիրություններից հետո տրվել է սեյսմիկ եզրակացություն, որ շենքը խիստ վթարային է և ենթակա չէ շահագործման։ Այս եզրակացությունն էլ հիմք է համարվել որոշելու, որ ապամոնտաժվելու են դպրոցի բոլոր մասնաշենքերը՝ կցակառույցներով։
Երկու տարի անց Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն այլ տեսք է ունենալու։ Դպրոցի համար կառուցվելու է նաև մարզադահլիճ։ Շենքերի ապամոնտաժումը կավարտվի մեկ ամսից։ Շինարարության մեկնարկն էլ նախատեսված է դեկտեմբերից։ Մինչև դպրոցի կառուցման ավարտը դասերը կկազմակերպվեն Արթիկի կենցաղի տան մասնաշենքում։ Թիվ 2 հիմնական դպրոցն այժմ ունի 600 աշակերտ։ Ժամանակավոր տարածքը թեև փոքր է, բայց հարմարվել են, դասերը երկհերթ են դարձրել։
«Մենք այնտեղ տեղափոխվել ենք վարձակալական հիմունքներով, կարողացանք հարմարվել, մեծ միջանցք կար՝ միջնապատերով առանձնացրինք, բավական աշխատանք կատարեցինք և կարողացանք նորմալ ուսումնական գործընթացը կազմակերպել, իհարկե, երկհերթ»,- նշել է Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Կատյա Սեպխանյանը։
Նախկին կենցաղի տան շենքում ջեռուցում չկա, երկշաբաթյա արձակուրդների օրերը օգտագործում են ջեռուցման հարցերը կարգավորելու համար։ Դասասենյակներում էլեկտրական ջեռուցիչներ են տեղադրելու։ Դպրոցը նոր շենք կունենան 2023 թվականի աշնանը։ Նույն ծրագրում է նաև Ազատանի դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը, սակայն, մեկնարկի ժամկետներն այստեղ փոխվել են, տեղափոխվել են հաջորդ տարի։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հայտարարած շինմրցույթում դեռ հաղթող կազմակերպություն չկա։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր Աթոռում18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...