17:55 08.11.2021
Նոյեմբերի 5-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառման մեկնարկը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, Լոռիի փոխմարզպետ Գոռ Ասրյանի, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության (համագործակցության) պատասխանատու Բրունո Մոնտարիոլի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի և Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի խոսքերով:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ուրախությամբ նշել է, որ պատրաստվում է ծանոթանալ երիտասարդների կողմից իրականացվող համայնքային ծրագրերին, որոնք կյանքի են կոչվել Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» կազմակերպության կողմից իրականացվող «UPSHIFT Սպիտակ» ծրագրի շրջանակում:
«Ծրագիրը լիարժեքորեն համահունչ է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը՝ հիմնված այն գիտակցման վրա, որ երիտասարդությունը պարզապես տարիքային խումբ չէ, այն հասարակության այնպիսի հանրույթ է, որում կենտրոնացված է երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հիմնական ներուժը: Այստեղ էական է տեղական երիտասարդական խմբերի կողմից սեփական համայնքի խնդիրները լուծելուն ուղղված նախաձեռնողականության խթանումը, ինչին և ուղղված է ծրագիրը: Ջանքերն ու նախաձեռնությունները համատեղելով՝ համառությամբ և նպատակասլացությամբ կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրներն և ուղի հարթել դեպի ավելի լավ ապագա, զարգացած հասարակություն և համայնքներ»,- ընդգծել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում 6-ամսյա ծրագիրը կունենա երկարաժամկետ ազդեցություն Սպիտակում և հարակից համայնքներում:
Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը և ծրագրի մյուս գործընկերներին:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հաղթող ծրագրային գաղափարները ներկայացնող տեսանյութերի ցուցադրություն, որից հետո մասնակիցները մանրամասն պատմել են համայնքային նախագծերի իրականացման մասին:
«UPSHIFT Սպիտակ» ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները սովորել են խնդիրների լուծման և քննադատական մտածողության, հաղորդակցության, կազմակերպչական գործընթացների կառավարման և արդի այլ հմտություններ:
«UPSHIFT ՍՊԻՏԱԿ» ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, Եվրոպական միության աջակցությամբ և Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
15:28 27.07.2025
«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […] ...
15:16 27.07.2025
Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինըՀուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...
15:03 27.07.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ըՀանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...
14:48 27.07.2025
Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարիԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...
14:38 27.07.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի […] ...
14:21 27.07.2025
Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...