«Արսենալ»-ի հանդիպումները ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայում կցուցադրի «ՇԱՆԹ»-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

«Արսենալ»-ի հանդիպումները ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայում կցուցադրի «ՇԱՆԹ»-ը

17:17 09.02.2018

«ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հայաստանյան հեռարձակման բացառիկ իրավունքը։ Մրցաշարին մասնակցում է նաև Լոնդոնի «Արսենալը»։ Հենրիխ Մխիթարյանի թիմը 1/16-րդ եզրափակչում մրցելու է շվեդական «Էստերսունդ» ակումբի հետ։ Առաջին խաղը տեղի կունենա շվեդական թիմի հարկի տակ փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 22.00-ին։ Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին Երևանի ժամանակով 00:05-ին «Զինագործների» տնային մարզադաշտում։ 

 «ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» Լիգա (UEFA Europa League, նախկինում՝ ՈՒԵՖԱ-ի Գավաթ) ֆուտբոլային ամենամյա մրցաշարն անցկացվում է 1971 թվականից։ Ըստ կարևորության Եվրոպայի երկրորդ ֆուտբոլային ակումբային առաջնությունն է։ Դրան մասնակցում են այն ակումբները, որոնք իրենց ազգային առաջնությունների ավարտից հետո, ՈՒԵՖԱ վարկանիշից կախված, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են որոշակի տեղեր: Մասնակցում են նաև ազգային գավաթի խաղարկությունների հաղթողները կամ եզրափակչի մասնակից ակումբները։ Առաջնությունում, ընդհանուր հաշվով, հաղթել են 27 տարբեր ակումբներ, որոնցից 12-ը՝ մեկից ավելի անգամ։ Հաղթանակների քանակով ռեկորդակիր է իսպանական «Սևիլիան», որն առաջնությունում հաղթել է 5 անգամ, գործող չեմպիոնը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ 2015/16 մրցաշրջանից սկսած հաղթող ակումբը որակավորվում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ 

Բուքմեյքերական ընկերությունների կարծիքով այս մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Աթլետիկո»-ն է, որի հնարավորությունները գնահատվում են 4.5 գործակցով։ Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալ»-ն է 6.0 գործակցով։ Ֆավորիտների եռյակը եզրափակում են «Նապոլի»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն հավասար՝ 11.0 գործակցով։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP