ՀՀ էկոնոմիկայի նախարարը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ ստորագրել է Հայաստանում 2022-2026 թթ․-ի ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ ստորագրել է Հայաստանում 2022-2026 թթ․-ի ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը»

19:32 16.11.2021

Նոյեմբերի 16-ին Երևանում ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։

Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու բազմակողմ խորհրդակցությունների արդյունքում և համահունչ է երկրի ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստանի համար 2021-2025 թվականների ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյօնգ Զուն։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԱԶԿ-ի համագործակցությունը նախորդ տարիներին արդյունավետ է եղել։ Այս համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերը երկրին տվեցին բազմաթիվ նոր աշխատատեղեր և օգնեցին հաղթահարել որոշ մարտահրավերներ, որոնց այդ ժամանակահատվածում բախվել էր երկիրը:

Առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, և Հայաստանի կառավարությունն ընդունել է ներդրումների վրա հիմնված տնտեսության ծրագիր, ինչը նշանակում է, որ մենք պետք է էապես փոխենք տնտեսության արդյունաբերական մասը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում։

Երկրի 5-ամյա ծրագրի փաստաթուղթը, որն այսօր ստորագրում ենք, համահունչ է մեր ազգային առաջնահերթություններին և կօգնի մեզ բարելավել արդյունաբերական արտադրանքն ու արտադրողականությունը՝ կայուն տնտեսական փոխակերպման, արդյունաբերության դիվերսիֆիկացման և նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա հիմնված թվայնացման միջոցով»,- ասել է Վահան Քերոբյանը։

ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյօնգ Զուն նշել է, որ «ԵԾՓ-ն իր կայուն ներդրումն ունի Կառավարության նախաձեռնություններում՝ ուղղված կայուն տնտեսական վերափոխմանը, արդյունաբերության դիվերսիֆիկացմանը և թվայնացմանը՝ հիմնված նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա»: Նա նաև ավելացրել է, որ «Ռեսուրսների մոբիլիզացիայի, իրականացման, մոնիթորինգի, հաղորդակցության և այլ կարևոր գործընթացներում  կառավարության խիստ ղեկավար դերն առանցքային է նախատեսված արդյունքներին հասնելու համար»։

Հնգամյա ծրագիրը սահմանում է ՄԱԱԶԿ-ի և Հայաստանի միջև ընդլայնված համագործակցության ամբողջական ռազմավարությունը:  ԵԾՓ-ի հիմքում հետևյալ երեք թեմատիկ բաղադրիչներն են. արդյունաբերական մրցունակություն և շուկաների հասանելիություն նորարարության և թվայնացման միջոցով, կայուն ագրոբիզնես և աջակցություն ՓՄՁ-ներին, էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա և շրջակա միջավայրի կայուն կառավարում։

ՀՀ կառավարությունը և ՄԱԱԶԿ-ը կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացման տարբեր ոլորտներում տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով քսան տարվա արդյունավետ համագործակցության փորձ ունեն։

Երկու կողմերի համատեղ ձեռքբերումների շարքում են.

  • ագրովերամշակման արժեշղթաների ամրապնդման միջոցով ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ Հայաստանի վեց մարզում 53 գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, շահառուների թիվը՝ ավելի քան 700,
  • կարողությունների զարգացման միջոցով կանանց շրջանում ձեռնարկատիրության խթանումը։ Կարիքների վրա հիմնված, մասնագիտական և նորարարական գործիքների միջոցով ՄԱԱԶԿ-ն գյուղական և քաղաքային վայրերի ավելի քան 1000 բնակչի համար զբաղվածության հնարավորություններ է ստեղծել,
  • Հայաստանին շրջանաձև և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված ջանքերում, ՄԱԱԶԿ-ն աջակցել է վերականգնվող էներգիայի և նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, այդ թվում՝ կենսագազի կայանների ստեղծման և արևային ջրատաքացուցիչների տեղադրման միջոցով,
  • COVID-19 համաճարակի բացասական ազդեցություններին դիմակայելու նպատակով, ՄԱԱԶԿ-ն աջակցել է կարի արտադրությամբ զբաղվող հայկական տեղական ընկերություններին 2,623 հավաքածու անկողնային պարագաներ և 2,000 բժշկական համազգեստ արտադրելու հարցում։

ԵԾՓ-ն Հայաստանի կառավարության և ՄԱԱԶԿ-ի միջև երկկողմ համագործակցության ևս մեկ կարևոր իրադարձություն է: Հետագա մասշտաբային և ինտեգրման աշխատանքները կնպաստեն երկրի Կայուն զարգացման 9-րդ նպատակին հասնելու ճանապարհին շոշափելի արդյունքներ ունենալու համար։

ԵԾՓ արդյունավետորեն կառավարելու համար ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից և այլ գործընկերներից կստեղծվի Ազգային համակարգող մարմին, որը պատասխանատու կլինի տեղում ղեկավարումը և քաղաքականության մասին որոշումները գործողությունների վերածելու և այլ համատեղ նախաձեռնությունների համար։

Միջոցառմանը մասնակցել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը,  ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարության, Հայաստանում և Վիեննայում ՄԱԱԶԿ-ի  աշխատակիցներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP