20:10 18.11.2021
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործում ընդգրկվելու խնդրանքով։ Аliq.ge-ի փոխանցմամբ՝այս մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է օմբուդսմեն Նինո Լոմջարիան։
Լոմջարիան նշել է, որ իր խնդրանքը բավարարվելու դեպքում, նա կկարողանա ՄԻԵԴ-ին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել գործի վերաբերյալ։ Նաև օմբուդսմենը պատրաստվում է Ստրասբուրգի դատարանին դիմել` Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից մասնավոր հիվանդանոց տեղափոխելու խնդրանքով։
«Մենք պաշտոնապես դիմել ենք Ստրասբուրգի դատարան՝ երրորդ կողմ ընդգրկելու խնդրանքով»,- ասել է Լոմջարիան:
ՄԻԵԴ-ի միջոցով փաստաբանները փորձում են ապահովել Սաակաշվիլիի տեղափոխումը քաղաքացիական կլինիկա, ով արդեն 49-րդ օրն է՝ բանտում հացադուլի մեջ է։ Ի պատասխան հայցի՝ Ստրասբուրգի դատարանն ավելի վաղ կոչ էր արել վրացական իշխանություններին ապահովել նախկին նախագահի անվտանգությունը բանտում և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։ Միաժամանակ, Սաակաշվիլիին կոչ են արել դադարեցնել հացադուլը։ Սաակաշվիլին խոստացել է հացադուլը դադարեցնել` բժիշկների խորհրդի ընտրած մասնավոր կլինիկա տեղափոխվելուց անմիջապես հետո։
20:13 25.06.2025
Մեծ ակումբ եմ տեղափոխվել․ Թիկնիզյան19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին20:06 25.06.2025
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստումՀունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […] ...
19:54 25.06.2025
Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ինՀունիսի 26-28-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը առաջնությանը կունենա 7 մասնակից.։ 50 կգ` Նարեկ Դավթյան 55 կգ` Շավարշ Նահապետյան 60 կգ` Խաչատուր Ջհանգիրյան 66 կգ` Գարիկ Մալխասյան, Հակոբ Ումուրշադյան 73 կգ` Գոռ Գալստյան, Տիգրան Սարուխանյան։ ...
19:45 25.06.2025
Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...
19:40 25.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և […] ...
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ ...