Քիմ Քարդաշյանն օգնել է 30 աֆղան ֆուտբոլիստուհիների մեկնել Լոնդոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Քիմ Քարդաշյանն օգնել է 30 աֆղան ֆուտբոլիստուհիների մեկնել Լոնդոն

11:34 19.11.2021

Ամերիկահայ ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանն օգնել է կազմակերպել Աֆղանստանի 30 երիտասարդ ֆուտբոլիստուհիների և նրանց ընտանիքների անդամների, ընդհանուր թվով շուրջ 130 մարդու տեղափոխումը Պակիստանից Լոնդոն։ Քարդաշյանը ֆինանսավորել է նրանց ավիափոխադրումը: Այս մասին հաղորդում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ Աֆղանստանում իշխանության եկած թալիբներն արգելել են կանանց սպորտը, իսկ վերջերս հայտնի դարձավ թալիբների կողմից մի աֆղան մարզուհու մահապատժի ենթարկելու մասին:

Աֆղան Ֆուտբոլիստուհիների՝ բրիտանական վիզա ստանալու հարցում օգնել է անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Անդրեա Ռադրիզանին։ Նա հույս է հայտնել, որ այդ ֆուտբոլիստուհիները կկարողանան հաջողության հասնել «Լիդսի» կանանց թիմերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել

13:26 20.05.2024

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել

Հոսեյն Աբդոլլահիանի մահից հետո Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քիանին, երկուշաբթի հաղորդում է IRNA-ն։ «Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո կառավարության խորհրդի հավանությամբ փոխնախարար Ալի Բաղերին ընտրվել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար», -հաղորդում է գործակալությունը։ ...

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին

13:11 20.05.2024

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին

Այս պահին. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարի ելույթին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել այս հղմամբ՝ https://www.iaea.org/events/icons2024 ...

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

09:53 20.05.2024

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

Իրանը սկսել է նախագահական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը, հայտնում է Tasnim գործակալությունը։ Վթարի վայրում աշխատանքներ են տարվում մարմինների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է ժայռին։ ...

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

09:47 20.05.2024

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և մահացած Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ընտանիքին և նշել նրա ներդրումը Հնդկաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման գործում: «Խորապես վշտացած և ցնցված եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահից: Նրա ներդրումը Հնդկաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում միշտ կհիշվի: Հնդկաստանը կանգնած է Իրանի կողքին այս […] ...

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

09:29 20.05.2024

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ստույգ ժամի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր երկրի հյուսիս-արևմուտքում կործանված Ռաիսիի ուղղաթիռի և բոլոր ուղեւորների մահվան մասին։ ...

Fars գործակալությունը լուսանկար է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից

09:25 20.05.2024

Fars գործակալությունը լուսանկար է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից

Fars գործակալությունը իր Telegram ալիքում հրապարակել է լուսանկար Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրից։ «Ավելի վաղ` որոշ լրատվամիջոցներ տարածել էին լուսանկար, որը, ենթադրաբար, նախագահական ուղղաթիռի կործանման վայրից էր, որտեղ երևում էր, թե ինչպես են փրկարարները այրվող բեկորները դուրս հանում: Սակայն, իրականում, այդ լուսանկարը 2020 թվականի ապրիլին է՝ Թեհրան թռչող ուսումնական ինքնաթիռի վթարի վայրից»,-նշված է […] ...

BACK_TO_TOP