13:32 19.11.2021
Թուրքիայում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն:
Պատճառն այն է, որ նախօրեին պաշտոնական Սոֆիան Թուրքիային մեղադրել էր Բուլղարիայում նոյեմբերի 14-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև ներքին գործերին միջամտելու մեջ: Այդ հարցով նույնիսկ Բուլղարիայի արտգործնախարարություն էր կանչվել Թուրքիայի դեսպանը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ արտգործնախարարությունում տեղի ունեցած զրույցի ժամանակ թուրքական կողմը հերքել է այն մեղադրանքները, ըստ որոնց՝ Անկարան ընտրությունների օրը փորձել է ուղղորդել Բուլղարիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Թուրքիայում:
Բանն այն է, որ Բուլղարիայի նախագահական ընտրություններին մասնակցել էր ազգությամբ թուրք թեկնածու Մուստաֆա Քադայը և դրանով է պայմանավորված Թուրքիայի միջամտությունը: Եվ չնայած այդ ամենին՝ ընտրությունների արդյունքում նա զբաղեցրել է 3-րդ տեղը, հավաքելով 13 տոկոս ձայն, իսկ նրա ղեկավարած կուսակցությունը՝ 11 տոկոս ձայն:
Անկարան նաև հերքել է Բուլղարիայի այն հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան միջամտում է այդ երկրի ներքին գործերին:
Փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքջըն բուլղարացի դեսպանի հետ զրույցում նշել է, որ ընտրությունների օրը Թուրքիան միայն «համապատասխան պայմաններ է ստեղծել Թուրքիայի տարածքում» Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող անձանց քվեարկությունն ապահովելու համար:
Նշվել է, որ բուլղարացի դեսպանին հանձնվել է դիվանագիտական նոտա:
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին20:06 25.06.2025
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստումՀունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […] ...
19:54 25.06.2025
Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ինՀունիսի 26-28-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը առաջնությանը կունենա 7 մասնակից.։ 50 կգ` Նարեկ Դավթյան 55 կգ` Շավարշ Նահապետյան 60 կգ` Խաչատուր Ջհանգիրյան 66 կգ` Գարիկ Մալխասյան, Հակոբ Ումուրշադյան 73 կգ` Գոռ Գալստյան, Տիգրան Սարուխանյան։ ...
19:45 25.06.2025
Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...
19:40 25.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և […] ...
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ ...