Թբիլիսիում կրկին ցույցեր են՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC

Թբիլիսիում կրկին ցույցեր են՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

19:43 19.11.2021

«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն այսօր կրկին բողոքի ակցիա է անցկացնում Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ հաջակցություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Հայտնում է Aliq Media-ն։

ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան ամբիոնից դիմել է Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքացիներին և ասել, որ հանրահավաքը չի ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոց չեն տեղափոխել։

Ըստ Նիկա Մելիայի՝ Էկա Խերխեուլիձեն այս պահին Գլդանիի 18-րդ կառույցում հանդիպում է դատապարտված նախկին նախագահի հետ, որից հետո հայտնի կդառնա, թե ինչ որոշում կկայացնի Սաակաշվիլին և կհամաձայնի արդյո՞ք Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու առաջարկին։

«Այստեղ գալու ճանապարհին մեզ տեղեկացրին, որ Միխեիլ Սաակաշվիլիին կտեղափոխեն Գորիի հիվանդանոց։ Մեր ոչ բռնի պայքարը հանգեցրել է նրան, որ միջազգային հանրությունը ամեն ժամ աջակցող հայտարարություններ է անում»,- հայտարարել է Նիկա Մելիան։

Ըստ ՄԱՇ նախագահի՝ իշխանությունները գիտեին, որ ընդդիմությունը Ռուսթավելի պողոտայում հավաքվել է կոնկրետ պլանով և ընտրել է բողոքի շատ բուռն, բայց ոչ բռնի ձև։

Նիկա Մելիան չի հստակեցրել, թե ինչ ծրագրեր ունեն ցուցարարները, սակայն նշել է, որ 33 տարի Վրաստանում նման բողոքի ակցիա չի եղել։

«Այսօր մենք ստիպեցինք ռեժիմին ու իշխանությանը անել մեր արած հայտարարությունը։  Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ ենք անելու այսօր, դա էլ է լինելու ոչ բռնի, բայց շատ ավելի սուր»,- ասել է Մելիան։

Մելիայի խոսքերով՝ այսօրվա հայտարարության համաձայն՝ իշխանությունն ընդունել է պարտությունը և նահանջել, սակայն պայքարը շարունակվում է, նրա գնահատմամբ՝ «Վրացական երազանքը» բռնազավթել է իշխանությունը։

Ցույցի ժամանակ հանդես է եկել նաև Գիգի Ուգուլավան։ Նա հայտարարել է, թե արդեն երկու ամիս է՝ Կոբախիձեին ու Իվանիշվիլիին (իշխող ուժի հիմնադիր-առաջնորդներին, խմբ․) խնդրում են, որ լուծեն Սաակաշվիլիին հիվանդանոց տեղափոխելու խնդիրը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 50 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։ Երեկ՝ նոյեմբերի 18-ին, հայտնի դարձավ, որ նա առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել է Գլդանի բանտի վերակենդանացման բաժանմունք, կորցրել է գիտակցությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP