Քովիդ սահմանափակումների պատճառով Ռոտերդամում անկարգություններ են սկսվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Քովիդ սահմանափակումների պատճառով Ռոտերդամում անկարգություններ են սկսվել

08:23 20.11.2021

Նիդերլանդների խոշոր նավահանգստային քաղաք Ռոտերդամում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների․ ոստիկանությունը նախազգուշական կրակոց է արձակել և գործի դրել ջրցաններ։ Տուժել է մի քանի մարդ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան։

Ցուցարարները դժգոհ են պատվաստված և ապաքինված անձանց համար վկայական ներմուծելու կառավարության պլաններից։ Քաղաքի բնակիչները փողոցներ են դուրս են եկել նաև՝ ի նշան բողոքի երկրում կարանտինի խստացման դեմ, որն արվել է հիվանդացության և հոսպիտալացումների թվի կտրուկ ավելացման ֆոնին։

«Ազատություն» գոռալով՝ ցուցարարները քարեր ու ճայթրուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Անկարգությունների ընթացքում ոստիկանական մեկ մեքենա է այրվել, ևս մեկը՝ վնասվել։ Հրդեհաշրջման աշխատանքների ժամանակ հրշեջների ուղղությամբ նույնպես քարեր են նետվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասին

22:30 27.07.2025

Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասին

Թայվանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանումը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 749%-ով՝ հասնելով 11.89 միլիոն դոլարի, ինչը ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Focus Taiwan-ի տվյալներով՝ կղզին հունվարից հունիս ամիսներին ԱԹՍ է արտահանել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Եվրոպա: Արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելին՝ մոտ 54%-ը, բաժին է ընկել Լեհաստանին, որը թայվանական անօդաչու թռչող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

22:10 27.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի և կոչնչացնի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում։ «Մենք կշարունակենք պայքարել, մենք կշարունակենք գործել մինչև մեր բոլոր ռազմական նպատակներին հասնենք, մինչև լիակատար հաղթանակի հասնենք, ոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը», – ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ «ցանկացած ճանապարհով (ռազմական գործողություններ և բանակցություններ) Իսրայելը Գազայի […] ...

BACK_TO_TOP