11:48 22.11.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ընտանեկան բռնության՝ 7, պետական-հասարակական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման՝ 5-ական, ծանր վիրավորանքի՝ 3, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծեծի, սպանության սպառնալիքի և պաշտոնեական անփութության՝ 2-ական, կողոպուտի, շորթման, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ապօրինի ձեռնարկատիրության ու վաշխառության, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ծանր վիրավորանք ու տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու ու կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ծառահատման և խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 3 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
21:08 27.07.2025
Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռըՂազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...
20:55 27.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
20:50 27.07.2025
Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներովԳրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...
20:30 27.07.2025
Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արելՊետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...
20:09 27.07.2025
Աշխարհի օվկիանոսների մակերեսը 2023 թվականին ռեկորդային երկար ժամանակով տաք է մնացելՀամաշխարհային օվկիանոսների մակերևույթը 2023 թվականին պահպանել է բարձր ջերմաստիճանը ռեկորդային երկար ժամանակահատվածում՝ ուժեղ շոգը տևել է միջինում չորս անգամ ավելի երկար, քան նախորդ 40 տարիներին՝ ազդելով օվկիանոսի մակերևույթի 96%-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, 2023 թվականին երկարատև շոգ եղանակը ազդել է համաշխարհային օվկիանոսների մակերեսի մինչև 96%-ի […] ...
20:04 27.07.2025
Օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...