19:25 22.11.2021
Նոյեմբերի 22-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության «Էկոիդեա» բնապահպանական լուծումների կենտրոնի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև Բելառուսի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների մասնագետներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել երկու երկրներում օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակը, խնդիրներն ու փորձի փոխանակման հնարավորությունները։
Հյուրերը նախ շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքով հանդիպումը կազմակերպելու համար, ապա՝ նշելով, որ այս ոլորտում Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է, իրատեսական են համարել օրգանական գյուղատնտեսության բնագավառում համատեղ նախագծերի իրականացումը։
Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել օրգանական մթերքի արտադրության, վերամշակման, սերտիֆիկացման և մի շարք հարակից հարցերի վերաբերյալ։
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի, սակայն եղած հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում։ Այս ոլորտի զարգացման հիմքում նա մատնանշել է հատկապես ուսուցման կարևորությունը։
Արման Խոջոյանը հյուրերին համառոտ ներկայացրել է նաև էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերը, ապա հավելել, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ մեծ աշխատանքներ են իրականացվում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից։
Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ կկարողանան նկատելի դրական տեղաշարժ արձանագրել փոխգործակցության մի շարք ուղղություններով։ Նախանշվել են հետագա անելիքներն ու համագործակցության հեռանկարները։
Հանդիպումը կազմակերպվել է «Էկոգլոբ» ՍՊԸ օրգանական սերտիֆիկացման և վերահսկման մարմնի կողմից։
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...