Սաակաշվիլիի նամակը «Վարդերի հեղափոխության» օրվա կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Սաակաշվիլիի նամակը «Վարդերի հեղափոխության» օրվա կապակցությամբ

14:23 23.11.2021

Գորիի զինվորական հոսպիտալից Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է հրապարակել՝ Վարդերի հեղափոխության 18-րդ տարվա կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է «Ալիք մեդիան», նամակում Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանը կվերագտնի իր նախկին փառքն ու շքեղությունը, և 18 տարի անց նորից է տալիս այդ երդումը։

Ըստ Սաակաշվիլիի՝ մինչ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը խավարի մեջ էր, իսկ հեղափոխությունից հետո` փայլեց։

«Իմ հատուկ ժողովուրդ, «Վարդերի հեղափոխությունը» ձեր ստեղծագործությունն է, և ուզում եմ հիշեցնել, որ մինչ հեղափոխությունը Վրաստանը տարածք էր, իսկ հետո դարձավ պետություն։ Վրաստանը դարձավ «ազգ այլ ազգերի մեջ», ինչպես երազում էր Իլիա Ճավճավաձեն։

Մենք ապացուցեցինք, որ փոքր գյուղ չենք՝ դառնալով աշխարհի առաջատար բարեփոխող երկիրը։ Միացյալ Նահանգների նախագահն այն ժամանակ հատուկ ժամանեց Վրաստան և մեզ անվանեց «համաշխարհային ժողովրդավարության փարոս»։ Նա ասաց ինձ, որ այս այցն իր կյանքի ամենահիշարժան և ոգեշնչող ճամփորդությունն էր:

Վրացիները յուրահատուկ ազգ են։ Մենք արժանի չենք ո՛չ աղքատության, ո՛չ խավարի»,- գրել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլիի ձևակերեպմամբ՝ «Վարդերի հեղափոխության» սերունդն այն մարդիկ են, ովքեր առանց կաշառքի բակալավրիատ են անցել, պետական ​​ֆինանսավորմամբ արտերկրում սովորել, ապահով դպրոցում մեծացել։ «Վարդերի հեղափոխության» սերունդն ազատ, աղջիկներ ու տղաներ են, որոնց համար ազատությունը գերագույն արժեք է։

«Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը դարձրեց տարածաշրջանի գերաստղ և դարձավ միլիոնավոր մարդկանց ոգեշնչման աղբյուր։ Նա եղել է Ուկրաինայի, Ղրղզստանի, Լիբանանի, արաբական աշխարհի հեղափոխությունների ոգեշնչումը։ Ամբողջ աշխարհը խոսում էր մեր բարեփոխումների մասին, դրա համար էլ Վրաստանն արժանացավ թշնամու առանձնահատուկ ատելության»,- գրել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին նաև հույս է հայտնել, որ Վրաստանը կվերագտնի իր հին փառքն ու շքեղությունը։

«Մենք բոլորս պետք է համախմբվենք՝ հանուն ապագայի:

Վրացիները մեր երկիրը հետ կվերցնեն ու բոլորին ցույց կտան, որ մենք ո’չ ծույլ ենք, ո’չ էլ ծախող։ Մենք ստրկության համար չենք ծնված, ազատությունն այսօր մերն է։

Թող Սուրբ Գիորգին օգնի մեզ՝ մեր անխուսափելի հաղթանակում»,- եզրափակել է Միխեիլ Սաակաշվիլիին։

Հիշեցնենք՝ 2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» 18 տարի է անցել: 18 տարի առաջ՝ նոյեմբերի 23-ին, խորհրդարանի նիստի ժամանակ ցուցարարները ներխուժեցին խորհրդարան և պահանջեցին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը: Նախագահը հրաժարական տվեց, իսկ ամիսներ անց տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP