Աբխազիայի խորհրդարանի անդամներն այցելել են Թուրքիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Աբխազիայի խորհրդարանի անդամներն այցելել են Թուրքիա

18:41 23.11.2021

Վրաց-աբխազական 1990-ականների պատերազմից հետո առաջին անգամ Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի անդամներն այցելել են Թուրքիայի խորհրդարան։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 21-ին հաղորդել են աբխազական լրատվամիջոցները։

Ըստ Աբխազիայի խորհրդարանի դե ֆակտո փոխխոսնակ Ասթամուր Լոգուայի՝ աբխազ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել ոչ միայն ծագումով աբխազ, այլ նաև այլ պատգամավորների հետ։

«Մենք քննարկել ենք մի քանի համատեղ նախաձեռնություններ, և, բարեբախտաբար, այս տարի թուրք խորհրդարանականների մեծ պատվիրակություն կայցելի Աբխազիա, և մեր շփումները կշարունակվեն։ Ճիշտ է, մենք չհանդիպեցինք խորհրդարանի ամբողջ կազմի հետ, սակայն թուրք պատգամավորներն առաջին անգամ հանդիպեցին Աբխազիայի իրենց գործընկերներին»,- ասել է Լոգուան։

Լոգուան այս հանդիպումը համարել է պատմական։ Նրա խոսքերով՝ ոչ ոք չի կարողանա խանգարել Աբխազիային կապ հաստատել աշխարհի հետ։

«Մեկ, երկու, երեք տարի արգելափակելու են, բայց մենք դեռ կհասնենք մեր նպատակներին։ Աբխազիան կճանաչվի ողջ միջազգային հանրության կողմից»,- ընդգծել է Լոգուան։

Լոգուան նաև հայտարարել է, թե 2022 թվականը Սուխումի համար շրջադարձային կլինի միջազգային կապերի ընդլայնման տեսանկյունից։

«Այսօր շատ հաճախ է քննարկվում «3+3» ձևաչափը, որում, ցավոք, Աբխազիան ներկայացված չէ, և այդ մասին խոսակցություն չկա, բայց կարծում եմ, որ այլընտրանքի համար կաշխատենք, եթե ներգրավված չլինենք այս ձևաչափում։ Դա կարող է լինել ոչ թե արտգործնախարարների մակարդակով, այլ «3+4» ձևաչափով»,- ասել է Լոգուան։

Մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում, թե որ պատգամավորների հետ են հանդիպել աբխազական պատվիրակության անդամները։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ աբխազական պատվիրակությունը Թուրքիա է մտել ռուսական անձնագրերով, և որ նրանց հանդիպումները անձնական բնույթ են կրել։

«Թուրքիան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Թուրքիայի կառավարությունը վարում է Վրաստանի օկուպացված տարածքները չճանաչելու քաղաքականություն»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP