ԱՄՆ-ն մշակել է Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու սցենար․ Շոյգու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ-ն մշակել է Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու սցենար․ Շոյգու

19:03 23.11.2021

ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչները Ռուսաստանի դեմ հրթիռային հարվածներ հասցնելու մարտավարություն են կիրառում, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 30 թռիչք է իրականացվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- ասել է գերատեսչության ղեկավարը չինացի գործընկեր Վեյ Ֆենհեի հետ բանակցությունների ընթացքում։

Նա հատկապես նշել է, որ երկրի արևելյան սահմանների մոտ զգալիորեն աճել է ամերիկյան ռազմական ինքնաթիռների ակտիվությունը։

Նախարարն ասել է, որ  այս ամիս «Global Thunder» զորավարժությունների ժամանակ տասը ռմբակոծիչներ գրեթե միաժամանակ մշակում էին Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու տարբերակը՝ արևմտյան և արևելյան ուղղություններից։

 

«Բոլոր դեպքերում մեր հակաօդային պաշտպանությունը ժամանակին  հայտնաբերում է ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները՝ մշտական ​​մոնիթորինգի  և միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքում»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքերով՝ նման գործողությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի համար, ինչի պատճառով երկու երկրների համակարգումը կայունացնող գործոն է դառնում համաշխարհային գործերում։ Նման փոխգործակցության զարգացումը հատկապես կարևոր է աճող աշխարհաքաղաքական տուրբուլե

Financial Times-ն ավելի վաղ գրել էր, որ ամերիկացի գործընկերները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Ճապոնիան, կոչ են արել Միացյալ Նահանգներին հրաժարվել միջուկային զենքի չկիրառման քաղաքականությունից։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան դեռ հիմքեր չունի ենթադրելու, որ Վաշինգտոնը կարող է վերանայել իր քաղաքականությունն այս հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP