19:45 24.11.2021
Շիրակի մարզի դպրոցաշինական մի քանի ծրագրեր տեղափոխվում են հաջորդ տարի։ Հիմնանորոգման, ամրացման կամ վերանորոգման կարիք ունեցող մարզի դպրոցների նախագծային փաստաթղթերը պատրաստ են, դրանք ներառված են պետական տարբեր ծրագրերում։ Պատրաստ է նաև Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և սպորտդահլիճի վերանորոգման նախագիծ-նախահաշիվը, բայց շինաշխատանքները չեն սկսվի այս տարի։
Սլաբոդկա թաղամասի պատմական այս շինությունը ալեքպոլցի մեծահարուստ Գառգալոյանների շքեղ առանձնատունն է եղել՝ կառուցման տարեթիվը 1916։ Պահպանված լուսանկարներից մեկում շինարարության ընթացքն է պատկերված։
Խորհրդային շրջանում տունը պետական սեփականություն է դառնում և վերածվում մանկական հիվանդանոցի: Ապա այստեղ է տեղակայվում Ամերկոմի որբանոցը, որտեղ միաժամանակ կրթություն են ստանում Արևմտյան Հայաստանից գաղթած երեխաները։
Առանձնատունը կառուցված է տիպիկ իտալական ճարտարապետության ոճով: Սև տուֆով շարված պատերին առանձնակի շքեղություն են հաղորդում խորաքանդակներն ու նախշազարդ սյուները, որոնք ամբողջանում են ինքնատիպ փայտե դռների ու պատուհանների համադրությամբ:
Իսկ ալեքպոլյան առանձնատներն իրարից տարբերվում են շենքի ճակատային հատվածներում պատկերված զարդաքանդակներով ու տոհմերին բնորոշ խորհրդանիշներով:
Յուրօրինակ ճարտարապետությամբ կառույցը 1920-ականների վերջին հիմնանորոգվում ու ներքին վերափոխումներից հետո վերածվում է կրթական հաստատության՝ նախ որպես արական ութամյա, ապա՝ երկսեռ ութամյա դպրոցի, իսկ 1967թ․-ից այն դառնում է միջնակարգ դպրոց, 100-ամյա պատմության շենքը պատկանում է թիվ 1 ավագ դպրոցին։
Դպրոցի կարևոր մասն է կազմում փայտե պատշգամբը, որն իր ճոխությամբ ու ճարտարապետական հորինվածքով նման է Ձիթողցյանների տան և Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբներին: Մեկ դար իր արտաքին տեսքը պահպանած սիրուն պատշգամբը միայն թե հիմքից քայքայվել է, փայտե հատակն ու կառուցատարրերը լուրջ վնասվել են։ Դպրոցի մասնաշենքերն իրար կապող միակ պատշգամբը անցուդարձի համար խիստ վտանգավոր է:
«Պատշգամբը գտնվում է խիստ անմխիթար վիճակում, հիմա կսկսվի արդեն ձյունը, տախտակները, որոնք ֆիզիկապես մաշված են, ծանրանում են, և առավել վտանգավոր է դառնում անցուդարձը։ Ոչ միայն պետք է մտածել շենքը պահպանելու մասին՝ որպես հուշարձան, այլ առաջին հերթին պիտի մտածել աշակերտների անվտանգության մասին»,- նշում է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը։
Փլուզումները կանխել են ընդամենը ճոճվող ու խարխլված հատակի տակ հենասյուներ տեղադրելով, մասնակի վերանորոգումներ են կատարել փտած հատվածներում։ Դրանից ավելին անել չեն թույլատրել, «Կումայրի» արգելոցի հատուկ պահպանության տակ գտնվող պատշգամբում ինքնակամ նորոգումներն արգելված են:
2019 թվականին սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներն ուսումնասիրություններ են արել։ Կա այդ մասին եզրակացություն, ըստ որի՝ պատշգամբն ու դպրոցի մարզադահլիճը շահագործման համար վտանգավոր են համարվում:
Սեյսմիկ եզրակացության հիմքով էլ դպրոցի տնօրենը բազմաթիվ դիմումներ է ուղարկել տարբեր գերատեսչությունների: Կառավարության որոշմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամը կազմել է պատշգամբի և մարզադպրոցի վերակառուցման ու ամրացման նախագիծ-նախահաշիվ։ Այդ նպատակին պետական միջոցներից հատկացվել է մեկ միլիոն դրամից ավելի գումար:
«Նախագիծը պատվիրել է կառավարությունը, գումարը հատկացվել էր միայն նախագծային աշխատանքների համար և նախագծով նախատեսվում էր՝ ըստ կառավարության որոշման, հիմնական մասնաշենքի փայտե պատշգամբի վերակառուցում, որն իրենից որոշակի գեղարվեստական արժեք է ներկայացնում, պատմամշակութային հուշարձան է համարվում, ինչպես նաև կից առանձին կանգնած մարզադահլիճի մասնակի վերանորոգում, քանի որ մարզադահլիճում նույնպես վթարված հատվածներ կան։ Պատշգամբի դետալներն ամբողջովին փոխարինվելու են՝ հատակը, ծածկը, առաստաղը, ճաղաշարերը՝ պահպանելով նախկին տեսքը, իր բոլոր արժեքավոր զարդանախշերը»,- SHANTNEWS.am-ի հետ հեռախոսազրույցում նշել է Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի փորձաքննության և վերլուծության խմբի ղեկավար Ռուբեն Թերզյանը։
Տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատուն մեզ հետ զրույցում նաև հավելեց, որ նախագծի հիման վրա նախատեսվել է պատշգամբի և մարզադահլիճի հատակի նորոգման համար հատկացնել 43 միլիոն 570 հազար դրամ: Այդպիսի գրություն է ստացել նաև դպրոցի տնօրենը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որում, սակայն, աշխատանքների մեկնարկի ժամկետներ չեն նշվում։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...