Բիձինա Իվանիշվիլիի բանկային հաշիվների կեղծման մեջ մեղադրվող բանկիրը ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Բիձինա Իվանիշվիլիի բանկային հաշիվների կեղծման մեջ մեղադրվող բանկիրը ձերբակալվել է

20:17 10.02.2018

Ժնևի դատարանը մեղավոր է ճանաչվել և հինգ տարվա ազատազրկման դատապարտել Credit Suisse բանկի նախկին կառավարիչ Պատրիս Լեսկոդրոնին: Նա մեղադրվում է խարդախության, մեքենայություններ կատարելու մեջ: Տուժածների թվում են Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և ռուս միլիոնատեր Վիտալի Մալկինը:

Հետաքննության համաձայն՝ 6 տարի շարունակ բանկիրը զբաղվել է չարտոնված ներդրումներով: Նա իր հաճախորդների անունից գնել է օտարերկրյա ընկերությունների բաժնետոմսեր: Իր արարքները թաքցնելու նպատակով Լեսկոդրոնы պայմանագրեր ձևակերպելիս կեղծում էր այցելուների ստորագրությունները, վարկային պայմանագրերը, մոլորեցնող տեղեկություններ էր հաղորдում հաճախորդներին իրենց բանկային հաշիվների մասին, կարողանում էր շրջանցել նաև Credit Suisse-ի վերահսկիչ համակարգը:

Ֆինանսական կորուստները թաքցնելու համար Լեսկոդրոնն իր ամենահարուստ հաճախորդի`Իվանիշվիլիի հաշվից մոտ 100 միլիոն դոլար է փոխանցել իր մյուս հաճախորդների հաշիվներին: Բանկիրին մեղադրանք է առաջադրվել խարդախության, փաստաթղթերի կեղծման և ֆինանսների անբարեխիղճ կառավարման համար: Ազատազրկման որոշմանը զուգահեռ, դատարանը որոշում է կայացրել առգրավել նախկին բանկիրի 22 մլն ֆրանկ արժողությամբ շարժական և անշարժ գույքը: Միաժամանակ, Լեսկոդրոնը պետք է Credit Suisse-ին վճարի 130 միլիոն ֆրանկ: Իր հերթին, բանկին պարտավորեցրել են փոխհատուցել տուժած  հաճախորդների ֆինանսական կորուստները:

Credit Suisse-ն արդեն հաստատել է, որ կփոխհատուցի Իվանիշվիլիի կրած վնասը: Վրացի միլիարդատիրոջ շահերը ներկայացնող փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել դատավճիռը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

10:00 10.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

BACK_TO_TOP