12:43 27.11.2021
Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության» միջազգային գագաթնաժողովի գաղափարին։ Այս մասին ասվում է երկու պետությունների դեսպանների համատեղ հայտարարությունում։
«Սառը պատերազմի մենթալիտետի այս ակնհայտ արդյունքը կառաջացնի գաղափարական առճակատում և պառակտում աշխարհում՝ ստեղծելով նոր «բաժանարար գծեր»։ Այս միտումը հակասում է ժամանակակից աշխարհի զարգացմանը։ Հնարավոր չէ կանխել գլոբալ բազմակենտրոն ճարտարապետության ձևավորումը»,- նշվում է հրապարակման մեջ։
Վաշինգտոնում Ռուսաստանի և Չինաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները նաև կոչ են արել մյուս պետություններին «կենտրոնանալ իրենց անելիքների վրա, այլ ոչ թե ուրիշներին քննադատելու»:
«Ռուսաստանում և Չինաստանում ժողովրդավարության մասին անհանգստանալու կարիք չկա: Որոշ կառավարություններ ավելի լավ է մտածեն իրենց մոտ կատարվողի մասին: Սա ազատությո՞ւն է, երբ իրենց երկրներում տարբեր հանրահավաքներ ցրվում են ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով»,- ասել են դեսպանները։
Ավելի վաղ ԱՄՆ-ը 110 երկրների հրավիրել էր դեկտեմբերի 9-10-ը նախատեսված «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին», ընդ որում՝ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրված չեն։
18:38 01.08.2025
46-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ կանեփի 230 բույս է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել է կանեփի 230 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:30 01.08.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում` Արագյուղ բնակավայրում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 1-ին ժամը 16։40-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ ...
18:23 01.08.2025
Հուլիս ամսին Շիրակի մարզում ծնվել է 199 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հուլիս ամսին ծնվել է 199 երեխա։ 108 տղա է լույս աշխարհ եկել, 91՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: ...
18:16 01.08.2025
Շիրակի մարզպետը ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ ՄինասյանինՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ռոմանոս Պետրոսյանը և Դավիթ Առուշանյանը շնորհավորել են Սարիկ Մինասյանին պատասխանատու աշխատանքում նշանակվելու համար։ Շիրակի մարզպետը կարևորել է համակարգում արված […] ...
18:12 01.08.2025
Անիի համայնքային ոստիկանները անասնագողության դեպքեր են բացահայտելՆախկինում կատարաված հանցագործությունների բացահայտումը ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Այդպիսի երկու դեպք բացահայտել են Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։ Ապրիլի 1-ին Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քարաբերդ գյուղի բնակիչը հայտնել էր, որ գոմից երեք ոչխար են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գոմի դուռը բացելու միջոցով գողացել են […] ...
18:06 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիներիՕգոստոսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացու։ Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության […] ...