17:50 27.11.2021
Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը բուհում ստորագրահավաք է սկսել։ Պահանջում են հստակ ժամկետներում համալսարանում ձևավորել հոգաբարձուների խորհուրդ և կարճ ժամկետներում անցկացնել բուհի ռեկտորի ընտրություններ: Ստորագրահավաքին մասնակիցները բարձրաձայնում են նաև բուհում առկա կրթական գործընթացի ու այլ խնդիրների մասին, որոնց հիմնական հասցեատերը գոյություն չունեցող հոգաբարձուների խորհուրդն է։
ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդը լուծարվեց մեկ տարի առաջ: 24 անդամներից շատերն անձնական ու քաղաքական տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին իրենց լիազորություններից։ ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը օրենքի ուժով լուծարվեց, քանի որ կառավարությունը տևական ժամանակ բացակա անդամների փոխարեն նոր նշանակումներ չկատարեց:
«Ստացվեց այնպես, որ հոգաբարձուների խորհրդի կազմը նվազեց՝ 24 հոգուց մնացել էինք 11-ը, այսինքն՝ կեսից էլ պակաս ու այդպես խորհուրդը օրենքի ուժով լուծարվեց․․․ Չի կարելի, որ նման մեծ մարզային գլխավոր համալսարանի կառավարումը թողնել ավտոպիլոտի կամ ինքնահոսի, և այն կառավարի ժամանակավոր պաշտոնակատար ռեկտորը՝ արդեն երեք ու կես տարի»,- ասում է ՇՊՀ նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Համալսարանի լուծարված հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Լևոն Բարսեղյանի գտնում է, որ բուհը առանց կառավարման բարձրագույն մարմնի թողնելն անթույլատրելի է, հենց սրանով էլ պայմանավորված է բուհում կարևոր խնդիրների լուծման դանդաղ ընթացքը: Ռեկտորի ընտրություններ անցկացնելը հենց այդ խորհրդի գործառույթն է։ Երեք տարվա մեջ երկու անգամ հայտարարվեց ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ, արդյունքում՝ ոչ մեկը հաղթող չճանաչվեց: Երեք ու կես տարի է բուհը ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, պաշտոնակատարներ են նաև որոշ ֆակուլտետների դեկաններ, ամբիոնի վարիչներ և այլք։
Բուհի ուսանողները թվարկում են այն բազմաթիվ խնդիրները, որոնք կան բուհում, որոնց հիմնական մասի կարգավորման ու քննարկման իրավասությունը հոգաբարձուների խորհրդինն է: Ուսանողական խորհուրդն իր ստորագրահավաքով նախարարությանը պահանջ է ներկայացնում ձևավորել նոր խորհուրդ և անցկացնել ռեկտորի ընտրություններ:
« Ուսանողական խորհուրդը բացատրական աշխատանքներ է տարել, ներկայացրել պահանջները, որ սա անձի դեմ կռիվ չէ, անձի դեմ բողոք չէ, ուղղակի մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի օրենքով և մեր բուհը, որպես մարզային ամենամեծ հաստատություն, տարրական չափորոշիչներին համապատասխան գործելաոճ ունենա և ներքին կառավարման համակարգը վերափոխվի»,- ասում է ՇՊՀ ուսխորհրդի քարտուղար Սուսաննա Բարսեղյանը։
«Մենք երեք տարի արդեն բարձրաձայնում ենք, որ համալսարանում աշխատում են մարդիկ՝ և՛ վարչական մասում, և՛ պրոֆեսորադասախոսական մասում, որոնք ընդհանրապես կապ չունեն իրենց հաստիքի հետ, այսինքն՝ պատահական մարդիկ են։ Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդին՝ հույս ունեմ, որ նախարարությունը նոր խորհուրդը ձևավորելուց հաշվի կառնի, որ խորհրդի մեջ պետք է ընդգրկված լինեն կրթության, գիտության հետ կապ ունեցող մարդիկ և էդ ամեն ինչից գլուխ հանող մարդիկ, որպեսզի մենք չարժանանանք էն վիճակին, ինչ որ կար նախկին խորհրդի ժամանակ»,-ասում է ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանը։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ստորագրահավաքի գործընթացը չմեկնաբանեց, միայն հավաստեց, որ նախարարությունում արդեն խորհրդի ձևավորման գործընթաց է սկսվել:
«Գործընթացը կա, գործընթացը գնում է, միշտ կապը նախարարության հետ կա։ Մենք մեր մասով, ուսանողներն՝ իրենց մասով, հինգ հոգի ընտրել ուղարկել ենք տվյալները լիազորին, լիազորն ու հիմնադիրն էլ իրենց հնգական ներկայացուցիչներին են ընտրելու և ներկայացնելու վարչապետի հաստատմանը, և կառավարության որոշմամբ՝ մինչև դեկտեմբերի 30-ը հոգաբարձուների խորհուրդը կձևավորվի»,- նշում է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...