Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը․ ԱՀ ոստիկանապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+23.09 oC

Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը․ ԱՀ ոստիկանապետ

10:52 30.11.2021

ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի ուղերձը՝ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ․

«Հարգելի հայրենակիցներ
Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը, որն իրավահաջորդն է խորհրդային միլիցիայի և նորանկախ Հանրապետության ՆԳ նախարարության: 2021 թվականի սկսզբից՝ ոստիկանությունը գործում է ՆԳՆ կազմում:

Օրը, թերևս խորհրդանշական է նրանով, որ համակարգը երիտասարդության, կարող տարիքում է: Երբ հնարավոր է իրացնել ամբողջ ներուժը և իրագործել ավելին:

Նախորդ տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունը քայլ առ քայլ իրագործել է իր առջև դրված խնդիրները, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում՝ ներդրել բոլոր ջանքերը:
Խնդիրներ այսօր էլ կան, և հենց ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը պատեհ առիթ է դրանք մատնանշելու և կյանքի կոչելու համար։

Համակարգի գերխնդիրը՝ Հանրապետության տարածքում ներքին անվտանգության բարձր աստիճանի ապահովումն է, որի ակունքում կանգնած է նաև Արցախի ոստիկանը, ով իր անձնվեր ծառայությամբ արտահայտում է մեր պատկերացումները արտաքին ու ներքին անվտանգության վերաբերյալ:

1992 թվականին, երբ երկիրը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ վտանգված էր մեր գոյությունը, ոստիկանության ծառայողներից համախմբված կազմավորումը ևս դարձավ հայրենիքի պաշտպան: Ավաղ, առաջին պատերազմում ունեցանք 3 տասնյակից ավելի զոհ: Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության սահմանին կանգնեցին նաև ոստիկանության համահավաք գումարտակի ծառայողները:

Հայրենիքի փրկության ճանապարհին շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում՝ համակարգը կրեց կորուստներ. 11 զոհ, 11 անուն, որոնց մասին դեռ երկար պիտի խոսվի: Նրանք կռվեցին անհավասար մարտում և անմահացան՝ Արցախի համար:
Պատերազմի ժամանակ ոստիկանը զինվոր է՝ ռազմի դաշտում, խաղաղ ժամանակ՝ իրավակարգի զինվոր, կանգնած՝ քաղաքացու կողքին, պաշտպանելով նրա հիմնարար ազատություններն ու իրավունքները, անզիջում պայքարելով նաև հանցավորության դեմ, պատրաստ կանխելու երկրի ներսում բռնության ցանկացած դրսևորում:

Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիրվածության և աջակցության կարիքն ունի: Պատերազմն ամբողջությամբ խմբագրեց մեր անելիքները, բայց նպատակները մնացին անփոփոխ: Բացառել հանցավոր դրսևորումները, ուժեղացված պայքար տանել ներքին անվտանգության ապահովման ուղղությամբ, մեր հայրենակիցների խաղաղ կենսագործունեության համար՝ ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները:

Արցախի ոստիկանները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի մասին, սակայն ամեն դեպքում իրավական ամուր ինստիտուտ և արհեստավարժ մասնագետներ ունենալը ոչ միայն կարևոր՝ այլև անհրաժեշտ է:

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևոր եմ համարում նաև ոստիկանության վետերանների դերակատարումը, նրանց երկարամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը:

Այսօր արվում է ամեն ինչ ոստիկանության ծառայողների մասնագիտական որակները բարձրացնելու, նյութատեխնիկական բազան հարստացնելու, համակարգն էլ ավելի կայունացնելու համար:

Վերանորոգվում են ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված և վնասված շենք-շինությունները: Մարտունիում այդ աշխատանքը գրեթե ավարտվել է, վերսկսվել է Կարմիր շուկայի բաժանմունքի նորոգումը, Մարտակերտի շրջանային բաժնում այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, որից հետո նախատեսել ենք վերանորոգել և վերազինել նաև Ասկերանի շրջանային բաժինը՝ ենթակա ստորաբաժանումներով:

Կառուցվածքային ու սոցիալ-կենցաղային բոլոր փոփոխությունները նպատակ ունեն համակարգը դարձնել առավել ճկուն, աշխատանքն` արդյունավետ ու համակարգված:

ԱՀ ներքին գործերի նախարարությանն առաջադրված առաջնահերթ խնդիրներից մեկն էլ ՀՀ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունն է: Տարբեր հանցատեսակների՝ ինչպիսիք են թրաֆիքինգը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների ռիսկերը, ինչպես նաև մյուս բոլոր սպառնալիքները կանխելու և բացառելու ուղղությամբ ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն համագործակցունմ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների հետ:

Առիթը բաց չթողնելով, իմ և համակարգի բոլոր ծառայողների անունից շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին և բոլոր այն ստորաբաժանումների պատասխանատուներին, ովքեր մշտապես Արցախի կողքին են:
ԱՀ Ոստիկանությունը կայացած պետական կառույց է և շուրջօրյա աշխատանքի համակարգ: Այսօր, ի դեմս ոստիկանության ծառայողների՝ մեզ հաջողվում է հետևողական աշխատանքով հանրապետությունում ապահովել կայուն օպերատիվ իրավիճակը:
Գործունեության ընթացքում իր գլխավոր գործառույթների իրականացման համար, ոստիկանությունն առաջնորդվել է օրինականության շրջանակներում:

Մեծ աշխատանք է կատարվել ոստիկանության գործունեության օրենսդրական դաշտի ձևավորման և այդ օրենքները կյանքի կոչելու ուղղությամբ:

Լինել ոստիկանության ծառայող, նշանակում է լինել չափազանց պատասխանատու, անաչառ ու ազնիվ: Ոստիկանի առաքելությունը ուժերի գերլարումով ստեղծագործական մոտեցում պահանջող առաքելություն է, որը հաճախ իրականացվում է նաև հանգստի հաշվին: Հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման, երկրի իրավակարգի ամրապնդման և հանուն օրինականության, հանուն մարդու և հասարակության իրավունքների՝ Արցախի ոստիկանն անձնուրաց ծառայել ու ծառայում է երկրին ու ժողովրդին:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում համակարգի բոլոր ծառայողներին և մաղթում՝ ուժ և տոկունություն, բարի և անփորձանք ծառայություն՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP