18:07 30.11.2021
Լեռնակերտ գյուղի ճանապարհի մի հատվածն այս պահին փակ է երթևեկության համար, ավտոմեքենաների անցուդարձը միակողմանի է։ Կամրջի մասնակի փլուզման հետևանքով ճանապարհի ձախակողմյան հատվածում առաջացել է մեծ փոս։
Գյուղը հիմնական ավտոճանապարհին կապող 15 մ երկարության և 3 մ լայնության կամուրջը 60-ականների վերջերին է կառուցվել։ Մինչ այդ Լեռնակերտում ասֆալտապատ ճանապարհ չի եղել, օգտվել են հիմնականում դաշտամիջյան հողային ճանապարհներից։ Իսկ հիմնային ասֆալտապատում կատարվել է 12 տարի առաջ, բայց կամրջի ամրացում ու նորոգում չի կատարվել, այն նախագծային փաստաթղթում ներառված չի եղել։
«Հին կամուրջ է, ընդհանրապես վերանորոգում չի եղել, դրա համար էլ ինքն արդեն փլուզման է ենթարկվել, սողանքներից, հեղեղներից պատերը քայքայվել են, դրա համար էլ էս վիճակում է։ Իսկ մնացած հատվածը ուսումնասիրելուց հետո թույլատրեցին օգտագործել՝ մինչև կկարողանանք էս խնդիրը լուծել»,- նշում է Լեռնակերտի գյուղապետարանի աշխատակից Հովհաննես Հարությունյանը։
Կամրջի տակով անցնում է նաև գյուղի սելավատարը։ Գյուղացիները փլուզման պատճառներից են համարում հոսող ջրերի հետևանքով քարե հենապատնեշների քայքայումը, ինչպես նաև 60 տարի առաջ շինարարական թերություններով կառուցումը։ Մասնակի փլուզումից վտանգավոր են դարձել նաև մյուս հատվածները, որոնց վրա ճաքեր են առաջացել։
Փլուզման պատճառով կարող է վտանգվել նաև հարակից թաղամասի և դպրոցի ջրամատակարարումը։ 63 սմ տրամագծով խողովակաշարն անցնում է հենց կամրջի վրայով։ Գյուղի միակ ճանապարհի վրա գտնվող կամրջի փլուզված հատվածի վերականգնումն այս պահին հրատապ է։
«Էս պահին կփորձենք գտնել բետոնից կամրջային օղակներ, որոնք կօգնեն ավելի արագ կառուցապատում իրականացնել, բայց մի հատ պարտադիր նախագծային կազմակերպության հետ պիտի խորհրդակցենք, որ տեսնենք՝ հիմա հնարավոր է, թե ոչ։ Կամրջի ճակատային մասում վտանգ չկա, փլված հատվածն է հիմնականում քայքայված եղել։ Ներսից ուսումնասիրություն կկատարեն մասնագետները, որից հետո նոր պարզ կլինի՝ հենասյուների վիճակը ինչպիսին է․․․ Էսպես վիզուալ նայելով՝ հենասյուները վատ վիճակում չեն»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանը։
Բետոնե նոր կառուցատարրերի տեղադրումից առաջ նաև մասնագիտական ուսումնասիրություններ են կատարվելու, որի ընթացքում էլ կպարզվի՝ եղած հենասյուները շահագործման համար պիտանի են, թե ոչ։ Լեռնակերտի կամուրջը ենթակա է ամբողջական հիմնանորոգման։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուն նշում է, որ այն կներառվի հաջորդ տարվա ճանապարհաշինական ծրագրերում։
10:39 02.05.2025
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներՄայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...