18:59 01.12.2021
Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը 80,5 մլն դոլար վճարել ռուսական «Ինտեր-ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը։
Ռուսական Россия 24 պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ «Ինտեր-ՌԱՕ»-ի և Վրաստանի կառավարության միջև երկարատև վեճն ավարտվել է ընկերության հաղթանակով։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը հօգուտ ընկերության վճարել մոտ 80 մլն դոլար։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ փոխհատուցման չափը կվերանայվի մինչև 2022 թվականի մարտը և նախատեսվում է, որ կգերազանցի 100 միլիոն դոլարը։
Այս թեմայի շուրջ Վրաստանի արդարադատության նախարարությունը պարզաբանում է արել և նշել, որ Ստոկհոլմի արբիտրաժը 2021 թվականի ապրիլի 19-ին որոշում է կայացրել, ըստ որի՝ «Ինտեր-ՌԱՕ»-ն իրավունք ուներ որոշակի փոխհատուցում ստանալու։
Նախարարության տվյալներով՝ «Ինտեր-ՌԱՕ»-ն 200 մլն դոլարի փոխհատուցում է պահանջել, որը «չի բավարարվել Վրաստանի կառավարության ներկայացրած փաստարկների և ապացույցների հիման վրա, իսկ 2021 թվականի նոյեմբերի 23-ին փոխհատուցման չափը սահմանվել է 80,5 մլն դոլար»։
«Պետությունը դեռ կարծում է, որ սակագները ճիշտ են սահմանվել 2014 թվականին, ուստի իրավարար վճիռը բողոքարկվում է Ստոկհոլմի դատարանում՝ որպես անհիմն։ Համապատասխանաբար, հարցի շուրջ դատական վեճը շարունակվում է, և անկախ դրա ելքից, պարզ է, որ այն չի ազդի բնակչության սակագների վրա»,- նշել են Արդարադատության նախարարությունից։
Ընկերությունն արբիտրաժային վեճ է սկսել 2017 թվականին ընդդեմ կառավարության։ Մասնավորապես, արբիտրաժը ներկայացվել է «Ինտեր-ՌԱՕ»-ին հոլանդական երկու դուստր ձեռնարկությունների անունից:
Ընկերությունը ցանկանում էր բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը և 2014 թվականին սակագներ սահմանելիս պահանջում էր փոխհատուցել լարիի արժեզրկման հետևանքով պատճառված վնասը։
Արդարադատության նախարարությունը նաև նշել է, որ «Վրաստանի կառավարությունը սահմանել է սակագներ՝ համաձայն պետության և Վրաստանի քաղաքացիների շահերի, որպեսզի 2014 թվականից մեր քաղաքացիները վճարեն ավելի ցածր սակագներ, քան ընկերությունը պահանջել է»։
Նշենք նաև, որ «Ինտեր-ՌԱՕ»-ին է պատկանում Վրաստանում գործող «Թելասի» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի 75%-ը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...