Մյունխենի երկաթուղային կայարանի մերձակայքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ է պայթել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Մյունխենի երկաթուղային կայարանի մերձակայքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ է պայթել

19:07 01.12.2021

Առնվազն չորս մարդ տուժել է Գերմանիայի հարավում՝ Մյունխենում Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի շինհրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Շինարարական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Վտանգավոր գոտին շրջափակված է, դրա սահմաններից դուրս վտանգ չկա։ Միաժամանակ, ինչպես շեշտել են իրավապահները, ներկայումս դադարեցված է գնացքների շարժը Մյունխենի կենտրոնական կայարանում։

Ինչպես գրում է Bild թերթը, միջադեպի պատճառը Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիացիոն  ռումբի պայթյունն է եղել։ Հորատման ժամանակ շինարարները բախվել են գետնի մեջ թաքցրած 250 կիլոգրամանոց պայթուցիկ սարքին։

Պայթյունի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջ մեքենաներ և մոտ 50 շտապօգնության աշխատակիցներ։ Տարածքում է նաև դաշնային ոստիկանության ուղղաթիռը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

16:37 30.06.2025

Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա […] ...

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

16:30 30.06.2025

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

16:23 30.06.2025

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:19 30.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

16:14 30.06.2025

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

16:08 30.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ:   ...

BACK_TO_TOP